ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.
«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետների կրճատման, ինչպես նաև նախագահի ընդունած հրամանագիրն անվավեր ճանաչելու հարցի կարգավորման անհրաժեշտությամբ:
- Առկա իրավիճակը
«Քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Հիշյալ ժամանակահատվածը բավականին երկար է և հաճախակի առաջ է բերում դժգոհություններ դիմումատուների մոտ:
Հետևաբար, առաջարկվում է վեցամսյա ժամկետը կրճատել՝ սահմանելով, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները պետք է քննարկվեն իննսուն աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, դիմումների քննարկման ժամկետի կրճատման նպատակով առաջարկվում է Քաղաքացիության հարցերով հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել միայն ՀՀ ոստիկանության կողմից կամված բացասական եզրակացությունները: Միաժամանակ, դիմումների քննարկման վեցամսյա ժամկետը կրճատելու դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաև Օրենքից բխող և քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացը կարգավորող ենթաօրենսդրական ակտերում:
Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը: Պրակտիկայում հաճախ առաջ է գալիս Նախագահի հրամանգիրն (վարչական ակտն) անվավեր ճանաչելու հարց: Առկա օրենսդրական կարգավորումների համաձայն իր ընդունած վարչական ակտն անվավեր ճանաչել կարող է միայն Նախագահը: Սակայն, տվյալ դեպքում առկա է խնդիր, քանի որ հիշյալ հրամանգիրը ընդունվել է Վարչապետի առաջարկության հիման վրա, սակայն Օրենքում առկա չէ կարգավորում որի համաձայն Վարչապետը կկարողանա փոփոխել իր կողմից նախկինում արված առաջարկությունը: Այսինքն՝ անվավեր ճանաչելու ընթացակարգը կարող է կատարվել միայն ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ վարչապետի միջնորդությամբ: Հետևաբար՝ առաջարկվում է Օրենքով կարգավորել հիշյալ հարցը՝ Վարչապետին տալով իրավասություն փոփոխել իր կողմից արված առաջարկությունը և նոր առաջարկություն ներկայացնել Նախագահին:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների ավելի կարճ ժամկետում քննարկումը և Նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու ընթացակարգի իրականացումը:
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
-
Обсуждалось
14.11.2019 - 29.11.2019
-
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6535
Принт