Добавить в избранное
«Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դիանա Աղաբալյան 24.11.2019 08:25:58 | Անկեղծ ասած նախագծին դեռ չեմ ծանոթացել: Առաջարկում եմ բարելավել քաղաքային տրանսպորտի կանգառները, օրինակ 1 շաբաթ առաջ այսպես կոչված "Կինո Երևանի" կանգառում մի տարեց կին լավ չէր զգում ուզում էր նստել, բայց նման հնարավորություն չկար, լավ կլիներ որ կանգառները անձրևից և կիզիչ ևս պաշտպանեն մարդկանց: Շնորհակալ եմ ուշադրության համար | Երևանի զարգացման հնգամյա ծրագրի նախագծով նախատեսվում է հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում: Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ավելի քան 850 կանգառներից միայն 348-ում են տեղադրված կանգառասրահներ: Ուղևորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է շարունակել կանգառների կահավորման աշխատանքները: Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում նախատեսվում է նոր կանգառների սահմանում, դրանց քանակը հասցնելով շուրջ 1200-ի: Այն կանգառներում, որտեղ քաղաքաշինական տեսանկյունից խնդիրներ չկան, համայնք-մասնավոր ներդրող համագործակցության արդյունքում կտեղադրվեն նոր, ժամանակակից կանգառասրահներ: Երևանի զարգացման միամյա ծրագրի նախագծով նախատեսվում է բնակչության հարմարավետ կենսակերպի ապահովման բազմաթիվ տարրեր, ինչպիսիք են օրինակ քաղաքային կահույքը, կանգառասրահները և վերգետնյա անցումները կարող են կառուցվել որպես փոխհատուցում գովազդային տարածքների տրամադրմամբ: |