«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Ներկայումս հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի կորստի փաստաթղթավորման կարգ սահմանված է ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգի մասին» թիվ 1594-Ն որոշմամբ:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 122-րդ հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված կորուստների փաստաթղթավորման կարգ ներկայումս սահմանված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը:
-
Обсуждалось
12.05.2017 - 02.06.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 10950
Принт