В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է 2019 թվականի հունիսի 1-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ, ինչպես նաև են 2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման N 1, N 2 և N 3 հավելվածներով սահմանված են Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի, Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի և Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքների կանոնակարգման և սահմանափակումների ենթակա ապրանքների լիցենզավորման գործընթացը համակարգող` Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) ցանկերը: Կապված` վերոնշյալ Օրենքի ընդունման և նշյալ Որոշման մեջ կատարված լրացումների և փոփոխությունների հետ, անհրաժեշտություն է առաջացել որոշ փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման մեջ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ոչ սակագնային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միասնական քաղաքականության ապահովմանը:
- Կարգավորման առարկան և բնույթը
Նախագծի կարգավորման առարկան «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի ընդունմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմամբ սահմանված դրույթներով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով համապատասխան կարգավորումների և դրույթների սահմանումն ու հստակեցումն է` ըստ գործունեության համապատասխան ոլորտների :
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել ոչ սակագնային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերին, ինչպես նաև վերացնել վերջինիս իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագած խնդիրները:
-
Обсуждалось
12.11.2019 - 03.12.2019
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Экономика, Транспорт
-
Министерство
Министерство экономики
Просмотры 7378
Принт