В стадии разработки
Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
2 - За
-
0 - Против
ՈՐՈՇՈՒՄ
-- նոյեմբերի 2019 թվականի № ---Ն
քաղ. Երևան
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՇԽՈՂԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի №41Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը՝ համաձայն հավելվածի։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №41Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
-- նոյեմբերի 2019 թ.
ԿԱՐԳ
Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու
- Սույն կարգով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիայի կամ բնական գազի փոխանցման հարաբերությունները, ինչպես նաև սպառողի էներգատեղակայանքներով ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարը։
- Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են՝
- Սպառող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) կամ բնական գազի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.
- Ենթասպառող` սպառող, որի էլեկտրամատակարարումը կամ գազամատակարարումն իրականացվում է այլ սպառողի սպառման համակարգից, և որն ունի մատակարարի հետ սահմանված կարգով կնքված` էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիր.
- Բաշխող՝ Էլեկտրական էներգիայի կամ բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձ։
- Սպառողը պարտավոր է Բաշխողի հետ կնքված պայմանագրով (այսուհետ՝ Փոխհատուցման պայմանագիր), իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար:
- Սպառողների, Ենթասպառողների և Բաշխողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» օրենքով, սույն կարգով, մատակարարման և օգտագործման կանոններով, Փոխհատուցման պայմանագրով և այլ իրավական ակտերով:
- Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքները պահպանել պատշաճ վիճակում, իր հաշվին կատարել դրանց ընթացիկ նորոգումը և կրել դրա պահպանման ծախսերը:
- Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան և բնական գազը փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումը Սպառողի կողմից չի իրականացվում իբրև ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ, և այդ փոխանցումը բխում է Սպառողի գործունեության էությունից (առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում):
- Փոխհատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր և անժամկետ։
- Փոխհատուցման պայմանագրում նշվում կամ դրան կցվում են Սպառողի էներգատեղակայանքներին միացված Ենթասպառողի տվյալները (անվանումը, անունը, գտնվելու (բնակության) վայրը, սպառման համակարգի հասցեն, առևտրային և վերստուգիչ հաշվիչների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը, Ենթասպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը),
- Բաշխողը պարտավոր է Փոխհատուցման պայմանագրի համաձայն վճարել Սպառողի՝ սույն կարգով հաշվարկվող ծառայության վճարների ամսական չափը (այսուհետև` ծառայության վճար)։
- Ենթասպառողի կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի էներգատեղակայանքների օտարման անհրաժեշտության դեպքում Սպառողն այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնում է Բաշխողին։
- Սպառողն իր էներգատեղակայանքների հարաչափերի կամ տեղակայման վայրի փոփոխության դեպքում պարտավոր է երեք ամիս առաջ տեղեկացնել Բաշխողին։ Իրականացվող փոփոխությունները պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
- Սույն կարգով սահմանված տեղեկացում և (կամ) փաստաթղթերի հանձնում նախատեսող դեպքերում այն պետք է կատարվի պատշաճ կարգով:
- Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ կարգով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:
- Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի մատուցած ծառայության վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
(1)
որտեղ`
- ն ծառայության վճարն է (դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
- ն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի էներգատեղակայանքների սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի մեծությունն է (դրամ/ամիս),
-ն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստների դիմաց փոխհատուցվող ամսական գումարն է (դրամ/ամիս):
- Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման նպատակով Սպառողի էներգատեղակայանքների սպասարկման համար առաջացող լրացուցիչ ծախսերի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
(2)
որտեղ`
-ը մեկ բջջի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, Սպառողին փոխհատուցվող ծառայության վճարն է (7 821 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
-ը 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում միայն այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող բջիջների գումարային քանակն է,
-ը 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում Սպառողի և Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող բջիջների ընդհանուր քանակն է,
-ը մեկ միացման կետի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, Սպառողին փոխհատուցվող ծառայության վճարն է (424 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
-ը 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում միայն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող միացման կետերի քանակն է,
-ը 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում Սպառողի և Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող միացման կետերի քանակն է,
-ը Սպառողի կողմից Ենթասպառողներին կամ Բաշխողի այլ ցանցերին փոխանցված էլեկտրաէներգիայի ամսական քանակն է (կՎտժ), որը հաշվառվում է Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի առևտրային հաշվառքի սարքերով,
–ը 110 կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է (0,785 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
–ը 35 կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (1,406 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
–ը 6(10) կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարն է (1,580 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
–ը Սպառողի 6(10) կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարն է (0,757 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
-ը Սպառողի 35 կՎ և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարն է (1,344 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի):
- Սպառողի էներգատեղակայանքներով Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման նպատակով մեկից ավելի ենթակայաններ կամ էլեկտրահաղորդման գծեր օգտագործվելու դեպքում սույն կարգով նախատեսված մեծությունը յուրաքանչյուր ենթակայանի կամ էլեկտրահաղորդման գծի համար հաշվարկվում է առանձին, որը սույն կետի N1 աղյուսակում ամրագրված սահմանային արժեքները գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար N1 աղյուսակում ամրագրված արժեքներին.
Աղյուսակ N 1
դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)
Սպառողի |
Սպառողի ենթակայանի |
Սպառողի էլեկտրահաղորդման |
6(10) կՎ |
87 985 |
16 294 |
35 կՎ |
351 940 |
27 699 |
110 10 |
703 880 |
29 328 |
- Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման հետևանքով Սպառողի տրանսֆորմատորներում և էլեկտրահաղորդման գծերում առաջացող կորուստները փոխհատուցող գումարը՝ -ն, հաշվի է առնվում բանաձևում, եթե դրանք ներառվում են սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակության մեջ։ Այն որոշվում է հետևյալ բանաձևով.
(3)
որտեղ՝
- ն Սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի).
-ը կորուստներն են տրանսֆորմատորներում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1,3-ի, եթե Սպառողը սնվում է 6 կՎ և բարձր լարման ցանցերից.
- ը կորուստներն են գծերում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1-ի, եթե Ենթասպառողները կամ Բաշխողի այլ ցանցերը սնվում են 6 կՎ և բարձր լարման ցանցերից և 3-ի, եթե Ենթասպառողները կամ Բաշխողի այլ ցանցերը սնվում են 0,4 կՎ և ցածր լարման ցանցերից։
- 18. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է սույն կարգի դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Վերանայման արդյունքում սահմանված մեծությունները ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:
-
Обсуждалось
08.11.2019 - 24.11.2019
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 6974
Принт