Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան 2019 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-112-Ն օրենքի  ընդունմամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենքով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվել է, որ`

  1. կենսաթոշակ է նշանակվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
  2. կենսաթոշակ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք կամ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն այլ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի կամ նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից
  3. թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում:

Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, ըստ որի` մասնակի կենսաթոշակ նշանակելիս համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան սահմանվել է.

  1. եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019թ. հուլիսի 25-ը` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար:
  2. թաղման նպաստ է վճարովւոմ նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալուդեպքում:
  3. ուժը կորցրած է ճանաչվել N 1 հավելվածի 28-րդ և 29-րդ կետերը, ըստ որի` համատեղությամբ աշխատելու դեպքում մասնակի կենսաթոշակ չեր նշանակվում:

 Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է, որ.

  1. մինչև 1996 թվականի նոյեմբերի 10-ն աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստատուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում, առանց ենթակա կազմակերպությունների,
  2. քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի, ինչպես նաև ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի ավիաէսկադրիլիայի պաշտոններում ծառայելու աշխատելու ժամանակահատվածները,
  3. քաղաքացիական ավիացիայի ինժեներատեխնիկական ծառայության աշխատողների ծառայելու ժամանակահատվածների մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի ինժեներատեխնիկական ծառայությունում, ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի ավիաէսկադրիլիայի ինժեներաավիացոն ծառայությունում երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները: Օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունում 2009 թվականի մայիսի 1-ից հետո վերոհիշյալ պաշտոններում աշխատած ժամանակահատվածները հաշվառվում են այդ կազմակերպության` օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելու իրավունք տվող սերտիֆիկատ ունենալու ժամանակահատվածից ոչ ավելի նշված ժամկետը առաջարկվել է` հիմք ընդունելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տրամադրած տեղեկատվությունն այն մասին, որ մինչև 2009 թվականի մայիսի 1-ը տեխսպասարկման գործունեություն իրականացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունն իրենց մոտ բացակայում է,
  4. հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում հաշվառվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամ երեխա ճանաչելու, հաշմանդամության ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով, իսկ նրա խնամակալի աշխատանքային ստաժում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:»,
  5. առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում հաշվառվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի հաշմանդամության խմբի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով և խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:

Նախագծի ընդունման դեպքում հնարավոր լրացուցիչ ծախսերը նախատեսվում է ֆինանսավորել առկա բյուջետային հատկացումների հաշվին:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքի դրույթներին:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի կանխատեսվում:

  • Обсуждалось

    05.11.2019 - 20.11.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7502

Принт

Предложения

Գյուլվարդ Սահակյան

05.11.2019

Բարև Ձեզ :Ուրախ ենք նմանատիպ օրենսդրական փոփոխությունների համար ; Խնդրում եմ ուշադրություն դարձրեք հետևյալ առաջարկության վրա; Մինջև ԽՍՀՄ կարգերի փլզումը կոլտնտեսությունների ժամանակ արխիվները գրվել են շատ անփույթ և կամայական , այժմյան սերունդը , որը դառնում է թոշակառու/ 63-65 /տարեկան զրկվում է իր աշխատանքային ստարժից ,կամ չեն պահպանվել կամ չի արձանագրվել կամ գրվել է միայն տան մեծերի անուններով որոնք մահացել են , ուզում եմ առաջարկել՝ անձը որը աշխատել է 20-30 տարի ֆերմաներում կամ դաշտերում երեք հոգու վկայության դեպքում կազմվի արձանագրություն և այն հանդիսանա աշխատանքային ստարժ ;Նմանատիպ դեպքերը այնքան շատ են ,որ սա դարձել է ժողովրդի ամենացավոտ և խնդրահարույց փաստը ;Կարող եմ արձանագրել բազմաթիվ դեպքեր որ մարդը փաստացի զրկվում է և կենսաթոշակի տարիքից ,որը իրավունք ունի ստանա 63 տարեկան հասակում ,և ստարժից որը վաստակել է ամբողջ կյանքում ;Նախապես շնորհակալ եմ ;

Узнать больше