Добавить в избранное

В стадии разработки

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում վեր հանված խնդիրները:

2. Ընթացիկիրավիճակըև տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը 

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք) ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմնին, այն է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, վերապահված չէ նույն օրենքի կիրարկումն ապահովող՝ ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն:

3. Կարգավորմաննպատակըև բնույթը

Նախագծով առաջարկվում է`

  • լիազորված մարմնին վերապահել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն: Մասնավորապես, նշված լիազորությամբ հնարավոր կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նորմատիվ հրամանով հաստատել աշխատանք փնտրող անձանց կարիքների գնահատման հարցաթերթիկի, ամփոփ եզրակացության ձևերը, աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովման անհատական ծրագրի, անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի, ներկայացվող տեղեկանքների, տրվող ուղեգրերի օրինակելի ձևերը և այլ անհրաժեշտ կանոնակարգող նորմեր,
  • զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը` ըստ տարածքների, իրականացնել լիազորված մարմնի, այն է` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, քանի որ պայմանավորված տարածքներում տնտեսության իրավիճակային, չնախատեսված զարգացումներով անհրաժեշտ է լինում առանձին տարածքներում արագ մեծացնել կամ փոքրացնել նախատեսված ծրագրերի թիվը, որը գործող ընթացակարգերով արագ կազմակերպել հնարավոր չէ (գործընթացն իրականացվում է կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով): Ելնելով աշխատաշուկայի պահանջարկից նման անհրաժեշտություն տարվա մեջ կարող է առաջանալ մի քանի անգամ և յուրաքանչյուր անգամ փոփոխությունների գործընթացը ձգվում է մեկ և ավելի ամիս: Արդյունքում, հնարավոր չի լինում զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի միջոցով արագ արձագանքել տնտեսության զարգացումներին և ծրագրեր իրականացնել այն տարածքներում, որտեղ դրա պահանջը տարվա ընթացքում առաջանում է, 
  • աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով. այն է` անձի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ հանդիսանալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) հանդիսանալու հանգամանքը:
  • 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է`

  • հստակեցնել լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր,
  • զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը` ըստ տարածքների, դարձնել առավել ճկուն ու հասցեական և աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող, այդպիսով ծրագրերը դարձնելով առավել թիրախավորված և, որպես արդյունք, բարելավելով կատարողականի ցուցանիշները,
  • աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով:

 ՏԵՂԵԿԱՆՔ

««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

  • Обсуждалось

    04.11.2019 - 19.11.2019

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7007

Принт