ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ (ՖՎ) ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿՆՔՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
2018թ. ապրիլի 26‑ին ՀՀ Կառավարությունը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքները՝ գնման ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը։ Այնուհետև, 2018թ. հուլիսի 18-ին ՀՀ Կառավարությունը, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի.-ն և «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ.-ը (որպես Հովանավորներ) և Հովանավորների կողմից Ծրագրի իրականացման համար հիմնադրված ԷֆԱրՎի Մասրիկ ՓԲԸ-ն (որպես Կառուցապատող) կնքել են Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր (այսուհետ՝ ԿԱՀ):
ԿԱՀ‑ն կնքելուց հետո, Հովանավորները հաջողությամբ բանակցել են IFC-ի (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) և EBRD-ի հետ (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ) (այսուհետ միասին՝ Ֆինանսավորման Կողմեր) Ծրագրի իրականացման համար վարկային ֆինանսավորում ստանալու նպատակով:
2018թ. հուլիսի 18-ին կնքված և գործող ԿԱՀ-ի 12.1 հոդվածի համաձայն՝ Կողմերը պարտավորվել են բարեխղճորեն բանակցել Ֆինանսավորման Կողմերի կողմից պահանջվող ողջամիտ փոփոխությունները ԿԱՀ‑ում ներառելու համար՝ պայմանով, որ այդ փոփոխությունները չեն ավելացնի ԿԱՀ‑ով Կառավարության ֆինանսական պատասխանատվությունը, և ավելի չեն ծանրացնի ԿԱՀ‑ով Կառավարության ստանձնած պարտավորությունները։ Բանակցությունները ավարտվել են 2019թ․ օգոստոսին՝ ստորև ներկայացվող փոփոխությունների առաջարկով։
-
Обсуждалось
01.11.2019 - 21.11.2019
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
Просмотры 4277
Принт