ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2019 թվականի N ______-Ն
ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Գործողության մեջ դնել ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 18-ի N 101 որոշումը՝ համաձայն N 1 հավելվածի.
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի N 118 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի N 119 որոշումը՝ համաձայն N 3 հավելվածի.
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 6-ի N 36 որոշումը՝ համաձայն N 4 հավելվածի.
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 89 որոշումը՝ համաձայն N 5 հավելվածի.
- Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի
N 711 որոշումը՝ համաձայն N 6 հավելվածի. - Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի
N 526 որոշումը՝ համաձայն N 7 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
_____-ի N ____Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2019 թվականի |
թիվ 101 |
քաղ. Մոսկվա |
Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ
մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին»
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի
(ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
- Հաստատել այն արտադրանքի՝ կից ներկայացվող ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ՝ |
|
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 18-ի
թիվ 101 որոշմամբ
ՑԱՆԿ
այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի
(ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով
Արտադրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթը |
2709 00 900 9 |
անձնագիր |
|
Ծանոթագրություն. Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
_____-ի N ____Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2018 թվականի |
թիվ 118 |
քաղ. Մոսկվա |
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին»
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի
(ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
- Հաստատել կից ներկայացվող՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ՝ |
|
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի
թիվ 118 որոշմամբ
ՑԱՆԿ
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի
(ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների
Համարը՝ ը/կ |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը |
Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
1 |
բաժին VI |
ԳՕՍՏ 2517-2012 «Նավթ և նավթամթերքներ: Նմուշառման մեթոդներ» |
|
2 |
|
ԳՕՍՏ 31873-2012 «Նավթ և նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ» |
|
3 |
ՍՏԲ ԻՍՕ 3170-2004 «Հեղուկ նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
4 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 «Նավթ և նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
5 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 3171-2007 «Նավթամթերքներ: Հեղուկ ածխաջրածիններ: Ավտոմատ նմուշառումը խողովակաշարերից» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
6 |
հավելված, ցուցանիշ «Ծծմբաջրածնի զանգվածային բաժին» |
ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ» |
|
7 |
ԳՕՍՏ 33690-2015 «Նավթ և նավթամթերքներ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշումը գազաքրոմատագրման մեթոդով» |
|
|
8 |
ՍՏ ՂՀ 1473-2005 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
9 |
ԳՕՍՏ Ռ 50802-95 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
10 |
հավելված, ցուցանիշ «Մեթիլ- և էթիլմերկապտանների գումարային զանգվածային բաժին» |
ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ» |
|
11 |
ԳՕՍՏ 33690-2015 «Նավթ և նավթամթերքներ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշումը գազաքրոմատագրման մեթոդով» |
|
|
12 |
ՍՏ ՂՀ 1473-2005 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
13 |
ԳՕՍՏ Ռ 50802-95 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
14 |
հավելված, ցուցանիշ «Ջրի զանգվածային բաժին» |
ԳՕՍՏ 2477-2014 «Նավթ և նավթամթերքներ: Ջրի պարունակության որոշման մեթոդ» |
|
15 |
ԳՕՍՏ 33700-2015 «Նավթ: Ջրի պարունակության որոշումը թորման մեթոդով» |
|
|
16 |
ԳՕՍՏ 33733-2016 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում կուլոնաչափական տիտրման Կարլ Ֆիշերի մեթոդով» |
|
|
17 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 10336-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
18 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 10337-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կուլոնաչափական տիտրում՝ Կարլ Ֆիշերի մեթոդով» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
19 |
|
ՍՏ ՂՀ 1314-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Թորման մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
20 |
հավելված, ցուցանիշ «Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիա» |
ԳՕՍՏ 21534-76 «Նավթ: Քլորային աղերի պարունակության որոշման մեթոդներ» |
|
21 |
ԳՕՍՏ 33703-2015 «Նավթ: Աղերի որոշումը էլեկտրաչափական մեթոդով» |
|
|
22 |
ՍՏ ՂՀ 1693-2007 «Նավթ: Քլորային աղերի որոշման էլեկտրաչափական մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
23 |
հավելված, ցուցանիշ «Հագեցած գոլորշիների ճնշում» |
ԳՕՍՏ 8.601-2010 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ: Նավթի և նավթամթերքների հագեցած գոլորշիների ճնշում: Չափումների մեթոդիկա» |
|
24 |
ԳՕՍՏ 1756-2000 «Նավթամթերքներ: Հագեցած գոլորշիների ճնշման որոշում» |
|
|
25 |
ԳՕՍՏ 28781-90 «Նավթ և նավթամթերքներ: Մեխանիկական դիսպերսման ապարատով հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ» |
|
|
26 |
ԳՕՍՏ 31874-2012 «Հում նավթ և նավթամթերքներ: Հագեցած գոլորշիների ճնշման որոշում՝ Ռեյդի մեթոդով» |
|
|
27 |
ԳՕՍՏ 33361-2015 «Նավթ: Գոլորշիների ճնշման որոշումն ընդլայնելու մեթոդով» |
|
|
28 |
ՍՏ ՂՀ 1692-2007 «Նավթ: Գոլորշիների առաձգականությունը որոշելու մեթոդ VPCRX: Ընդլայնման մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
29 |
հավելված, ցուցանիշ «Օրգանական քլորիդների զանգվածային բաժինը՝ մինչև 204°С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող չափամասում» |
ԳՕՍՏ 33342-2015 «Նավթ: Օրգանական քլորի որոշման մեթոդներ» |
|
30 |
ԳՕՍՏ Ռ 52247-2004 «Նավթ: Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդներ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
31 |
ՍՏԲ 1558-2005 « Հում նավթ: Օրգանական քլորիդների պարունակության որոշման մեթոդներ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
32 |
ՍՏ ՂՀ ԱՍՏՄ Դ 4929-2011 «Հում նավթում օրգանական քլորիդների պարունակությունը որոշելու համար փորձարկումների ստանդարտ մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
|
33 |
|
ՍՏ ՂՀ 1529-2006 «Նավթ: Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդ» |
կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը |
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2019 թվականի
_____-ի N ____Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2018 թվականի |
թիվ 119 |
քաղ. Մոսկվա |
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին»
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի
(ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
- Հաստատել կից ներկայացվող՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ՝ |
|
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի
թիվ 119 որոշմամբ
ԾՐԱԳԻՐ
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի
(ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
Համարը՝ ը/կ |
ՍՄԴ ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը Աշխատանքների տեսակները |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետները |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող |
|
սկիզբ |
ավարտ |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
75.040 |
ԳՕՍՏ 21534-76 «Նավթ: Քլորային աղերի պարունակության որոշման մեթոդներ»-ի վերանայում՝ փորձարկումների արդյունքների տրամադրման ճշտության և փորձարկումների արդյունքների վերարտադրելիության մասով տվյալների բացակայության առնչությամբ |
հավելված, ցուցանիշ «Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիա» |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
2 |
75.040 75.080 |
ԳՕՍՏ «Նավթ և նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»-ի մշակում՝ ISO 3170:2004 «Petroleum liquids - Manual sampling»-ի հիման վրա՝ հաշվի առնելով ՍՏԲ ԻՍՕ 3170-2004 «Հեղուկ նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»-ը և ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 «Նավթ և նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»-ը |
բաժին VI |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
3 |
75.040 |
ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»-ի վերանայում՝ հաշվի առնելով ՍՏ ՂՀ 1473-2005 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»-ը և ԳՕՍՏ Ռ 50802-95 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»-ը |
հավելված, ցուցանիշ «Ծծմբաջրածնի զանգվածային բաժին» |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4 |
75.040 |
ԳՕՍՏ 33700-2015 «Նավթ: Ջրի պարունակության որոշումը թորման մեթոդով»-ի վերանայում՝ Ռուսաստանի Դաշնությունում դրա կիրառման համար անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով՝ հաշվի առնելով ՍՏ ՂՀ 1314-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Թորման մեթոդներ»-ը |
հավելված, ցուցանիշ «Ջրի զանգվածային բաժին» |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
5 |
75.040 |
Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդի մասով միջպետական ստանդարտի մշակում՝ ՍՏ ՂՀ 1529-2006 «Նավթ. Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդ»-ի, ՍՏԲ 1558-2005 «Հում նավթ: Օրգանական քլորիդների պարունակությն որոշման մեթոդներ»-ի և ԳՕՍՏ Ռ 52247-2004 «Նավթ: Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդներ»-ի հիման վրա |
հավելված, ցուցանիշ «Օրգանական քլորիդների զանգվածային բաժինը՝ մինչև 20°С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող չափամասում» |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
6 |
75.040 75.080 |
ԳՕՍՏ «Նավթ և նավթամթերքներ: Հեղուկ ածխաջրածիններ: Ավտոմատ նմուշառումը խողովակաշարերից»-ի մշակում՝ ՍՏ ՂՀ ԻՍՕ 3171-2007 «Նավթամթերքներ: Հեղուկ ածխաջրածիններ: Ավտոմատ նմուշառումը խողովակաշարերից»-ի հիման վրա |
բաժին VI |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
7 |
75.040 |
ԳՕՍՏ «Նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ»-ի մշակում՝ ՍՏ ՂՀ ԻՍՕ 10336-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ»-ի հիման վրա |
հավելված, ցուցանիշ «Ջրի զանգվածային բաժին» |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
______________
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2019 թվականի
_____-ի N ____Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2018 թվականի |
թիվ 36 |
քաղ. Մոսկվա |
«Տրանսպորտային փոխադրման և (կամ)
օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)
անցումային դրույթների վերաբերյալ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թի
-
Обсуждалось
24.10.2019 - 15.11.2019
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 7454
Принт