Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՈՐՈՇՈՒՄ

 

__ հոկտեմբերի 2019 թվականի №___Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետով.

«4.1. Մատակարարը Պայմանագիրն իր նախաձեռնությամբ լուծելուց առաջ պարտավոր է նախապես ծանուցել Բաժանորդին:».

  • Կանոնների 10-րդ կետում «Դիմող անձը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնների 11.2 կետով սահմանված դեպքի» բառերը.
  • Կանոնների 11.1 կետի առաջին նախադասությունում «հիման վրա,» բառերից հետո լրացնել «որոնց գործողության ժամկետը Մատակարարն իրավասու է երկարաձգել՝ այդ մասին Դիմող անձի՝ մինչև Տեխնիկական պայմանների գործողության ավարտը ներկայացրած դիմումի հիման վրա» բառերը.
  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2 կետով.

«11.2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ Մատակարարի, կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով Նոր համակարգը կառուցվում է Մատակարարի տրամադրած Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման սխեմայի հիման վրա՝ տվյալ ծրագրի իրականացման ժամկետում, և Նոր համակարգի այդ մասի համար Դիմող անձից միացման վճար չի գանձվում։».

  • Կանոնների 15-րդ կետի «բ» ենթակետում «իրավունքները» բառից հետո լրացնել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը, իսկ «նաև» բառը փոխարինել «համայնքի կամ» բառերով.
  • Կանոնների 16-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման սխեմա՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ Մատակարարի, կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրերի միջոցով Նոր համակարգի կառուցման դեպքում:».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1 կետով.

«20.1. Կանոնների 11.2 կետով սահմանված դեպքում` Նոր համակարգի միացումը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին իրականացվում է՝ ելնելով տվյալ ծրագրի իրականացման ժամկետից:».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1, 22.2 և 22.3 կետերով.

«22.1. Այն դեպքում, երբ Բաժանորդ դառնալու համար Նոր միացման գործընթացի, այդ թվում՝ Նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է (Ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում), ապա Մատակարարին է ներկայացվում Պայմանագիր կնքելու դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) Ֆիզիկական անձի դեպքում`

ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,

բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ,

2) Իրավաբանական անձի դեպքում`

ա. ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.

բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթի պատճենը.

գ. հարկ վճարողի հաշվառման համարը:

22.2. Կանոնների 22.1 կետում նշված դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում նույն կետով սահմանված պահանջներին: Դիմումի մերժման դեպքում Մատակարարն այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Բաժանորդին:

22.3. Մատակարարը Կանոնների 22.1 կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնում է Պայմանագիր կնքելու առաջարկ՝ բացառությամբ Կանոնների 22.2 կետով նախատեսված դեպքի: Բաժանորդը միակողմանի կնքված Պայմանագիրը Մատակարարից ստանալուց հետո 30 օրվա ընթացքում վերջինիս ներկայացնում է իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը: Բաժանորդի կողմից Պայմանագրի մեկ օրինակը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:».

  • Կանոնների 29-րդ կետից հանել «Հիդրանտով, ինչպես նաև» բառերը.
  • Կանոնների 30-րդ կետից հանել «` Մատակարարի կողմից Բաժանորդին արտահերթ ստուգաչափման մասին ծանուցման կամ Բաժանորդի դիմումի ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.
  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1 կետով.

«30.1. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը:».

  • Կանոնների 31-րդ կետում «պաշտոնական եզրակացությունն» բառերը փոխարինել «փորձագիտական եզրակացությունը» բառերով.
  • Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 32-րդ, 47.1, 49.1, 86-րդ կետերը.
  • Կանոնների 33-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Մատակարարը և Բաժանորդն իրավունք ունեն փոխհամաձայնեցմամբ սահմանել Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և (կամ) ստուգաչափման այլ ժամկետ:».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1 կետով.

«33.1. Առևտրային հաշվառքի սարքը ենթակա է ապահավաքակցման Մատակարարի կողմից Բաժանորդին ծանուցման, իսկ Բաժանորդի նախաձեռնության դեպքում՝ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման մասին վերջինիս դիմումի ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կանոնների 33-րդ կետի համաձայն այլ ժամկետ չի փոխհամաձայնեցվել:».

  • Կանոնների 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 ենթակետով.

«1.1) Ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը տեղակայում է կնքվող փաթեթում, որը կարող է լրացուցիչ կնքել նաև Բաժանորդը.».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1, 35.2, 3 կետերով.

«35.1. Բաժանորդն իրավունք ունի Կանոնների 35-րդ կետով սահմանված կարգով ապահավաքակցված իր սեփականությունը հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը ինքնուրույն ներկայացնել ստուգաչափման՝ պահպանելով Կանոնների 33-րդ կետով սահմանված ծանուցմամբ նշված կամ փոխհամաձայնեցված ժամկետը: Սույն կետով նախատեսված դեպքում Մատակարարը Առևտրային հաշվառքի սարքը հանձնում է Բաժանորդին` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափման ներկայացնելու մասին Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով կազմված արձանագրությունում կատարելով համապատասխան նշում:

35.2. Եթե Բաժանորդը Կանոնների 35.1 կետով սահմանված դեպքում Առևտրային հաշվառքի սարքը սահմանված ժամկետում չի ներկայացնում ստուգաչափման, ապա Առևտրային հաշվառքի սարքը համարվում է արտաքին միջամտությամբ խախտված, և Մատակարարը Կանոների 47-րդ կետով սահմանված կարգով կատարում է վերահաշվարկ:

35.3. Կանոնների 35.2-րդ կետով սահմանված կարգով Խմելու ջրի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը ։».

  • Կանոնների 36-րդ կետում «Մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում է» բառերը փոխարինել «Մատուցված Ծառայությունների հաշվարկված և վերահաշվարկված քանակների դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկվում են» բառերով.
  • Կանոնների 40-րդ կետում «առանց նրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնների 41.1 և 41.2 կետերով սահմանված դեպքերի» բառերը.
  • Կանոնների 41-րդ կետում «ամիսը 1 անգամ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնների 41.1 և 41.2 կետերով սահմանված դեպքերի» բառերը.
  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ1 և 41.2 կետերով.

«41.1. Կանոնների 40-րդ և 41-րդ կետերով սահմանված ժամկետներում և կարգով Մատակարարի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելու անհնարինության փաստարկված հիմնավորման դեպքում Մատակարարը հաշվարկում է Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայության պայմանական քանակ՝ տվյալ Հաշվարկային ամսվա օրերի քանակի և Կանոնների 43-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող՝ Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի հիման վրա, որը ճշգրտվում է Առևտրային հաշվառքի սարքի ցումունքը գրանցելուց հետո։ Բաժանորդին մատուցված Ծառայության ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարը հաշվի է առնում ճշգրտման Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում: Միևնույն Բաժանորդի մոտ Ծառայության պայմանական քանակ անընդմեջ կարող է հաշվարկվել առավելագույնը երեք Հաշվարկային ամսվա համար։

41.2. Մատակարարն իրավունք ունի Բաժանորդի հետ գրավոր փոխհամաձայնեցված Հաշվարկային ամիսների համար հաշվարկել Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայության պայմանական քանակ՝ տվյալ Հաշվարկային ամսվա օրերի քանակի և Կանոնների 43-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի հիման վրա, որը ճշգրտվում է Առևտրային հաշվառքի սարքի ցումունքը գրանցելուց հետո։ Բաժանորդին մատուցված Ծառայության ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարը հաշվի է առնում ճշգրտման Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում: Միևնույն Բաժանորդի մոտ Ծառայության պայմանական քանակ անընդմեջ կարող է հաշվարկվել առավելագույնը մեկ տարվա համար։».

  • Կանոնների 42-րդ կետում «49-րդ կետով» բառերը փոխարինել «Կանոնների 49-րդ և 49.2 կետերով» բառերով.
  • Կանոնների 45-րդ կետում «46-րդ կետով» բառերը փոխարինել «46-րդ, 47-րդ և 47.2 կետերով» բառերով.
  • Կանոնների 46-րդ կետի 1-ին ենթակետից հանել «: Մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում, ելնելով վերահաշվարկի արդյունքից՝ ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանից, կամ ներկայացնում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ» բառերը.
  • Կանոնների 47-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման, ապա կատարվում է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկ՝ ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի՝».

  • Կանոնների 47.4 կետից հանել «, 47.1» կետադրական նշանը և թիվը, իսկ «դատական կարգով» բառերից հետո լրացնել «՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը» բառերը.
  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.5 կետով.

«47.5. Եթե Մատակարարը Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն արձանագրություն չի կազմել, ապա Կանոնների 46-րդ, 47-րդ, 47.2, 49-րդ և 49.2 կետերով սահմանված կարգով մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.4 և 49.5 կետերով.

«49.4. Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ամբողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել Բաժանորդին՝ Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, իսկ Կանոնների 49-րդ և 49.2 կետերով սահմանված վերահաշվարկի դեպքում՝ խախտման հայտնաբերման օրվանից 35 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկվի արդյունքին, ապա վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում գրավոր առարկություններ` համապատասխան հիմնավորումներով:

49.5. Եթե Բաժանորդը Կանոնների 49.4 կետով սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին Մատակարարին չի ներկայացնում գրավոր առարկություններ, ապա Բաժանորդին մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում վերահաշվարկի կատարման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով վերահաշվարկի արդյունքից՝ ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից: Այս դեպքում վերահաշվարկի կատարման օր է համարվում Կանոնների 49.4 կետով սահմանված՝ Բաժանորդի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը:».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1, 50.2 և 50.3 կետերով.

«50.1. Կանոնների 50-րդ կետով սահմանված վեճի վերջնական լուծումից հետո Բաժանորդին մատուցված Ծառայության վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում վերահաշվարկի կատարման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով վերահաշվարկի արդյունքից՝ ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից։ Այս դեպքում վերահաշվարկի կատարման օր է համարվում վեճի լուծման օրը:

50.2. Մատակարարը մատուցված Ծառայության վերահաշվարկում անճշտություն հայտնաբերելու դեպքում պարտավոր է կատարել ճշգրտում: Մատակարարը պարտավոր է մատուցված Ծառայության վերահաշվարկի ճշգրտմանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը համապատասխան հիմնավորումներով գրավոր ներկայացնել Բաժանորդին՝ վերահաշվարկում անճշտության հայտնաբերման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում մատուցված Ծառայության վերահաշվարկի ճշգրտման գործընթացն իրականացվում է Կանոնների 49.4, 49.5, 50-րդ և 50.1 կետերով սահմանված կարգով:

50.3. Մատակարարը Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացված հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի անճշտություն հայտնաբերելու դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայությունների ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը հաշվի է առնում անճշտության հայտնաբերման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով ճշգրտման արդյունքից՝ ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից:».

  • Կանոնների 53-րդ կետում «Մատուցված Ծառայությունների» բառերից հետո լրացնել «և (կամ) մատուցված Ծառայությունների վերահաշվարկված քանակի» բառերը.
  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.1 կետով.

«53.1. Կանոնների 53-րդ կետի համաձայն տուժանք հաշվարկված լինելու դեպքում Մատակարարը Բաժանորդի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է մատուցված Ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տուժանքը:».

  • Կանոնների 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Մատակարարը Բաժանորդին կամ Դիմող անձին վճարում է տուժանք.

1) Կանոնների 3-րդ գլխով սահմանված՝ Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման, ստուգաչափման կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

2) Կանոնների 4-րդ գլխով սահմանված՝ մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկման, վերահաշվարկման, վճարման կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

3) Կանոնների 7-րդ գլխով սահմանված՝ Ջրամատակարարման ընդհատման, Ծառայությունների մատուցման դադարեցման կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

4) Կանոնների 9-րդ գլխով սահմանված՝ Բաժանորդի դիմումին պատասխանելու կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.

5) Կանոնների 9-րդ գլխով սահմանված՝ Դիմող անձի դիմումին պատասխանելու կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար։».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 56.1 կետով.

«56.1. Կանոնների 56-րդ կետի համաձայն՝ տուժանքը վճարվում է մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամ, բացառությամբ Կանոնների 56-րդ կետի 5-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տուժանք 2000 դրամի չափով։».

  • Կանոնների 57-րդ կետում «Կանոնների 56-րդ կետով սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «Կանոնների 56.1 կետում նշված՝» բառերով.
  • Կանոնների 58-րդ կետում «56» թիվը փոխարինել «56.1» թվով.
  • Կանոնների 70-րդ կետում «Մատակարարը պարտավոր է Պլանային ընդհատման» բառերից հետո լրացնել «հասցեի (վայրի),» բառերը, իսկ «մեկ օր» բառերը փոխարինել «առավելագույնը 2 օր» բառերով.
  • Կանոնների 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. Մատակարարը պարտավոր է Վթարային ընդհատման կամ Ֆորս մաժորի հետևանքով ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին հնարավորինս սեղմ ժամկետում իր պաշտոնական կայքում հրապարակել տեղեկատվություն, ինչպես նաև գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել ընդհատման մասին Մատակարարից հարցում կատարած Բաժանորդին:».

  • Կանոնների 74-րդ կետի 1-ին ենթակետում «3» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառը.
  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 74.1 կետով.

«74.1. Մատակարարն իրավունք ունի հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնելով՝ դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Ներքին ցանցի անբավարար վիճակը հանդիսանում է կամ կարող է հանդիսանալ այլ Բաժանորդի Ծառայությունների չմատուցման պատճառ: Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կողմից Ներքին ցանցի թերությունների վերացման մասին Մատակարարին իրազեկելու պահից 24 ժամվա ընթացքում վերսկսել Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:».

  • Կանոնների 83-րդ կետում «Բաժանորդի» բառից հետո լրացնել «կամ Դիմող անձի» բառերը.
  • Կանոնների 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«85. Մատակարարը Բաժանորդի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Կանոններով առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ: Եթե Բաժանորդը կամ Դիմող անձը Մատակարարին ուղղված դիմումի պատճենը հասցեագրել է նաև Հանձնաժողով, ապա Մատակարարը պարտավոր է դիմումի պատասխանի պատճենը ուղեկցող գրությամբ ներկայացնել Հանձնաժողով: Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխանել դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, Մատակարարի և Բաժանորդի կամ Դիմող անձի իրավունքներն ու պարտականությունները:».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1 կետով.

«85.1. Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կամ Դիմող անձի դիմումի վերաբերյալ Հանձնաժողովի հարցմանը պատասխանել 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարցմամբ այլ ժամկետ նախատեսված չէ:».

  • Կանոնների 89-րդ կետից հանել «Սկսած 2019 թվականի հունվարի 1-ից` ցայտաղբյուրով, իսկ» բառերը.
  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 91.1 կետով.

«91.1. Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղակայված Առևտրային հաշվառքի սարքի դեպքում Կանոնների 46-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով վերահաշվարկ չի կատարվում, եթե Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրված առանց արտաքին միջամտության Առևտրային հաշվառքի սարքի խախտումը հանգեցրել է Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման։».

  • Կանոնների 93-րդ կետում «2019թ. հոկտեմբերի 1-ից,» բառերից հետո լրացնել «բացառությամբ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի համաձայնագրով սահմանված Մատակարարի սպասարկման տարածքի գոտիների, որոնց դեպքում ուժի մեջ է մտնում 2021թվականի հոկտեմբերի 1-ից,» բառերը:

 2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

       

         ք. Երևան

    __ հոկտեմբերի 2019թ.

  • Обсуждалось

    24.10.2019 - 10.11.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Водное хозяйство

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2330

Принт

Предложения

Դավիթ Գասպարյան

10.11.2019

Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով Վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի հուլիսի 25-ին Ջրային կոմիտեի ու «Վեոլիա ջուր» ՓԲԸ միջև կնքված համաձայնագրի 2-րդ կետով Վարձակալի՝ առաջիկա 5 տարիներին 230 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մի մասը Վարձատուի կողմից իրականացնելու պարտավորությունը, առաջարկում ենք փոփոխություն կատարել Կանոնների 54 կետում ու այլևս մատակարարին չվերապահել Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, ստուգաչափման պատասխանատվությունը։ Եթե ստուգաչափման հետ կապված որոշակի պարզաբանումներ ներկայացրել ենք Նախագծի առանձին կետերի վերաբերյալ մեր դիրքորոշումներում, ապա առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման՝ Մատակարարին վերապահված բացառիկ իրավասությունը համարում ենք անընդունելի։ Ստացվում է, որ Վարձակալի առաջիկա 5 տարիների ներդրումային ծրագրերի մեջ անհնար է մտցնել առևտրային հաշվառքի սարքերի՝ Վարձատուի կողմից ձեռքբերումն ու Վարձակալին տեղադրման համար հատկացումը, ինչը չի բխում ոչ Վարձակալության պայմանագրից, ոչ էլ ՀՀ հակամենաշնորհային օրենսդրությունից։

Դավիթ Գասպարյան

10.11.2019

16. Անթույլատրելի է Նախագծի 45) կետով նախատեսված՝ Կանոների 93 կետում առաջարկվող փոփոխությունը։ Ըստ էության պատշաճ հիմնավորված չէ, թե ինչ տրամաբանությամբ Կանոների 66 կետով սահմանված պարտավորությունը կատարելու ժամկետը հետաձգվում Վեոլիա ջրի սպասարկման ողջ տարածքում։

Դավիթ Գասպարյան

10.11.2019

14. Լրացուցիչ պարզաբանման կարիք ունի Նախագծի 43) կետով կանոնների 89-րդ կետի փոփոխությունը, համաձայն որի ներկայացվել է ցայտաղբյուրներով սպառումը առևտրային հաշվառքի սարքի միջոցով չհաշվարկելու առաջարկ։ Սա դուրս է ջրային ռեսուրնսերը խնայողաբար օգտագործելու և ճիշտ հաշվառում իրականացնելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, որը և դրված էր Վեոլիա ջուր ընկերության հետ կնքվող վարձակալության պայմանագրի հրավերի հիմքում։

Узнать больше