1. Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դեռևս խորհրդային տարիներից մեծ դերակատարում է ունեցել արդյունաբերության ճյուղը: Ներկայումս էլ ճյուղը պահպանում է իր դերակատարումը:
  2. Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը միտված էր տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման:
  3. Հաշվի առնելով համաշխարհային շուկայում ընթացող գործընթացները, միջազգային համագործակցության տենդենցները և այն, որ զարգացումն ինքնին դինամիկ գործընթաց է, արդյունաբերության ճյուղը զարգացման մեկ այլ մակարդակ փոխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում նոր լրացուցիչ ռազմավարական մոտեցումների կիրառման, որտեղ հաշվի կառնվեն ներկա ժամանակաշրջանի ներքին և արտաքին մարտահրավերները:
  4. Նոր` արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև Հայաստանի առանձնահատկություններով, մասնավորապես փոքր շուկայի առկայությունը, արտահանման հետ կապված լոգիստիկ բարդությունները՝ պետք է շեշտադրում կատարել այն ճյուղերի զարգացմանը, որոնք կարող են ապահովել առավել բարձր ավելացված արժեք ստեղծող արտադրանք (գիտատար, նորարարական), ինչպես նաև արտահանման տեսանկյունից առավել հեշտ լոգիստիկա ունեցող:
  • Обсуждалось

    17.10.2019 - 02.11.2019

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8082

Принт