ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2019 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» 2011 թվականի հունիսի 2-ի N860-Ն որոշման 1-ին կետով հաստատված N1 Հավելվածում՝
- Ուժը կորցրած ճանաչել 18.1-ին կետը.
- Ուժը կորցրած ճանաչել 18.2-րդ կետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ __________ 2019 թվականի թիվ ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 995-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը հաստատելու մասին» N 995-Ն որոշման Հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ.
«Դիմումը կարող է ներկայացնել սույն կետում նշված անձի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ __________ 2019 թվականի թիվ ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 941-Ն որոշման Հավելվածի՝
- 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
Անվան փոխման համար անունը փոխել ցանկացող չափահաս անձն անձամբ դիմում է ՔԿԱԳ մարմին:.
- 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
- 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից մեկամսյա ժամկետում:».
- 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ընդունելով անվան փոխման մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պահպանման վայրերի ՔԿԱԳ մարմիններից ստանում է այն գրառումները, որոնցում անվանափոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, եթե դրանք առկա չեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական կառավարման էլեկտրոնային համակարգում: Անվան փոխման դիմումի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը իրականցվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«__» _________ 2019 թվականի N _____Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N469-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N492-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը և 8-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» թիվ 469-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» թիվ 492-Ն որոշումները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։