ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի № 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Գիտատեխնիկական զարգացման արդյունքում շուկայում շրջանառվում են արդիականացված այնպիսի չափման միջոցներ, որոնք շահագործվում են կենսական կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում, ինչի արդյունքում ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի թիվ 113-Ն որոշմամբ սահմանված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված մի շարք չափման միջոցներ հանվել են գործածումից:
- Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Կենսական չափագիտական հսկողության (վերոնշյալ արդիականացված չափման միջոցները ընդգրկված չեն նշանակություն ունեցող ոլորտներում կիրառվող արդիականացված չափման միջոցներն ենթակա են օրենսդրական վերոգրյալ որոշմամբ սահմանված ցանկում): Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոգրյալ որոշմամբ սահմանված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը՝ ցանկում ներառելով արդիականացված չափման միջոցներ և ցանկից հանելով անվանումը փոխված կամ գործածումից հանված չափման միջոցների անվանումներ:
- Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում արդիականացված և հսկողության ենթակա չափման միջոցների ներառումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում սահմանել շուկայում շրջանառվող արդիականացված այնպիսի չափման միջոցներ, որոնք շահագործվում են կենսական կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում:
- Այլ տեղեկություններ.
Առկա չեն:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի № 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի № 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի № 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի № 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
Իրականացվել է և Նախագիծը տեղադրվել է ՀՀ արդարադատության նախարարության e-draft նախագծերի հանրային քննարկման կայքում:
- Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին
Դիտողություններ և առաջարկություններ չկան:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-
Обсуждалось
11.10.2019 - 31.10.2019
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 6907
Принт