Добавить в избранное

В стадии разработки

ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԵՂԻ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ, ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՂԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 759 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

---- 2017 թվականի թիվ—Ն

 

 

ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԵՂԻ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ, ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՂԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 759 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բացթողման կարգը (ներառյալ էլեկտրոնային եղանակով)՝ համաձայն  հավելված 1-ի,

2)   դեղատոմսերի ձևերը՝ համաձայն հավելված 2-ի,

3) բժշկության և դեղագործության մեջ ընդունված դեղի բաղադրատարրերի  նշումների լատինական կրճատումները՝ համաձայն հավելված 3-ի,

4) դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը` համաձայն հավելված 4-ի:

  • դեղի առևտրային անվանումով դեղատոմսի դուրս գրման հիմնավորման ձևը` համաձայն հավելված 5-ի:
  1. Սահմանել, որ սույն որոշման դրույթները տարածվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով դուրս գրված դեղատոմսերի վրա:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսերի ձևերը հաստատելու մասին» թիվ 759 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության  2017 թվականի ---

թիվ--- Ն որոշման

 

ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ

ԿԱՐԳ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական հաստատություններ դիմած անձանց, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստացած և դուրս գրված պացիենտների բուժման շարունակականության անհրաժեշտության, համապատասխան ցուցումների առկայության դեպքում նշանակվում են դեղեր և դուրս են գրվում դեղատոմսեր:
  2. Դեղատոմսերը պարտադիր դուրս են գրվում օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատության և անհատ ձեռնարկատեր բժիշկների կողմից՝ այն դեղերի համար, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում և ընդգրկված են դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկում:
  3. Դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից և տեղադրվում Լիազոր մարմնի համացանցային կայք-էջում (www.moh.am հասցեով):
  4. Դեղատոմսը դուրս է գրվում պացիենտի անունով՝ վերջինիս հետազոտման արդյունքների հիման վրա՝ ցուցումների առկայության դեպքում: Առանց պացիենտին զննելու՝ հեռակա կարգով (հեռախոսով, ինտերնետի միջոցով) դեղատոմսեր դուրս գրելն արգելվում է: Առանձին դեպքերում, ելնելով հիվանդությունից, հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, հիվանդության հետ կապված տեղաշարժման սահմանափակ հնարավորությունները, հիվանդության ծանրության աստիճանը, պացինետի հետազոտումն իրականացվում է բժշկի կողմից տնային կանչի ընթացքում:
  5. Բժշկի հայեցողությամբ դեղատոմսով կարող են դուրս գրվել նաև առանց դեղատոմսի տրվող դեղերը:
  6. Դեղերը թույատրվում է դուրս գրել բացառապես սույն որոշման Հավելված 2-ով հաստատված դեղատոմսերի ձևերի վրա: Արգելվում են դեղատոմսով բաց թողնվողդեղերի դեղատոմսերի լրացումը, դուրսգրումը և իրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված ձևերի վրա:
  7. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են դեղատոմսերի ձևերի հետևյալ տեսակները.

1 ) մեկանգամյա,

2) բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի համար,

3) թմրամիջոց պարունակող դեղերի  համար,

4) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար:

  1. Դեղատոմսը դուրս է գրվում անձամբ բժշկի կողմից հայերեն կամ լատիներեն լեզվով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, առանց ուղղումների՝ լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը: Բժիշկը կրում է անձնական պատասխանատվություն` իր կողմից դուրս գրած դեղատոմսերի համար:
  2. Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևը ունի սերիա և համարակալում: Սերիան սկսվում է «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Դեղատոմսերի ձևի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 դեղատոմսերի ձև, որից հետո սերիան փոխվում է` «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության:

    Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) 148 մմ x 210 մմ չափերով (A 5) վարդագույն թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Դեղատոմսերի ձևի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

  1. Բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Դուրս գրված դեղատոմսը լրացուցիչ կնիքով կամ մեկ այլ անձի (բժշկի անմիջական ղեկավարության կողմից) ստորագրությամբ հաստատում, հավելյալ մատյանում գրանցում կամ հաշվառում չի պահանջում, բացառությամբ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի, որոնցից յուրաքանչյուրի համար բժշկական հաստատության կողմից վարվում է առանձին մատյան:
  2. Դեղատոմսերի ձևի վրա նշվում է`

1) բժշկական հաստատության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարը,

2) դեղատոմսի դուրս գրման ամսաթիվը,

  • Обсуждалось

    03.05.2017 - 20.06.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 16719

Принт