В стадии разработки
Գնորդների գնային առաջարկների հիման վրա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վաճառքը կանոնակարգելու մասին
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված օտարման ենթակա դժվար իրացվող պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված մինչև գնահատված արժեքի 50 տոկոսով չվաճառված անշարժ գույքի վաճառքի կանոնակարգման, ինչպես նաև է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 6-րդ բաժնի 6.6.-րդ կետի 2-րդ պարբերության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքը գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպման գործընթացն իրականացնելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների փորձը: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա որոշվել է գույքի օտարման գործընթացը կազմակերպել 2 փուլով և դրան համապատասխան մշակել մեթոդական և իրավական դաշտ: Այս գործընթացը նախատեսվում է կիրառել հիմնականում օտարման ենթակա դժվար իրացվելիք պետական սեփականություն համարվող անշարժ գույքը վաճառելու դեպքում: Դժվար իրացվելիք գույք համարվում է պետական սեփականություն համարվող այն գույքը, որը օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի է ներկայացվել և մինչև գնահատված արժեքի 40 տոկոսով իջեցված գնի դեպքում չի վաճառվել։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվող մեխանիզմի ներդրման արդյունքում կսահմանվի օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները: Գույքի օտարման գործընթացն առաջարկվում է իրականացնել երկու փուլով. առաջին փուլը` աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը, երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպելու մասին որոշումը ընդունում է ՀՀ կառավարությունը, որով սահմանվում է օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները: Վաճառքն առաջարկվում է իրականացնել երկու փուլով՝
1) առաջին փուլը` դա աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը:
Վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից,
2) երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:
Առաջին փուլի իրականացման նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է վաճառքի կազմակերպման հանձնաժողով, որը կազմում և հրապարակում է վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկությունները, ընդունում է գույքի վաճառքի հայտերը, վարում հայտերի ընդունման գրանցամատյանը, քննարկում է ներկայացված գնային առաջարկները, որոշում է օտարման ենթակա պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը:
Հանձնաժողովը սահմանված ժամկետում քննարկում է հայտատուների կողմից ներկայացված առաջարկները, եթե՝
1) բոլոր հայտերում ներկայացված գնային առաջարկները ցածր են տվյալ գույքի համար նախօրոք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գնից, ապա պետք է բանակցի հայտատուների հետ տվյալ գույքը նվազագույն գնով վաճառելու նպատակով՝
ա. բանակցության արդյունքում, եթե միայն մեկ հայտատուի հետ է համաձայնություն ձեռք բերվում, ապա հանձնաժողովը հավանական գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ առաջարկություն.
բ. բանակցության արդյունքում, եթե տվյալ գույքի համար համաձայնություն է ձեռք բերվում մեկից ավելի հայտատուի հետ, ապա հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գույքի ներկայացնում է աճուրդի և մեկնարկային գին է սահմանվում տվյալ գույքի նվազագույն գինը,
2) նվազագույն գնից միայն մեկ առավելագույն գնային առաջարկ է ներկայցվել, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում գույքը տվյալ հայտատուին ուղղակի ձևով վաճառելու մասին,
3) նվազագույն գնից մեկից ավելի գնային առաջարկներ են ներկայցվել, ապա հանձնաժողովը ընդունում է որոշում գույքն աճուրդով վաճառելու մասին և որոշում է կայացնում մեկնարկային գնի վերաբերյալ: Ընդ որում, մեկնարկային գինը որոշվում է ելնելով գույքի ձեռք բերման նպատակով առաջարկվող գներից առավելագույնը:
Աճուրդը կազմակերպում է աճուրդի կազմակերպիչը, որը այդ նպատակով ստեղծում է աճուրդային հանձնաժողով:
Աճուրդն իրականացվում է դասական (գնի ավելացման) եղանակով, աճուրդային նվազագույն քայլի չափը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Աճուրդին կարող են մասնակցել բոլոր հայտատուները, որոնք ստացել են մասնակցի կարգավիճակ:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն գնորդը, որը գույքի վաճառքի համար առաջարկում է առավելագույն գինը:
Վերը նշված պայմաններով գույքը չվաճառվելու դեպքերում նախատեսվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գույքը վաճառել կադաստրային արժեքով գնահատված գումարած 100 դրամ։
Եթե նախատեսված բոլոր պայմաններով տվյալ գույքն չվաճառվի, ապա այն տնտեսական շրջանառության մեջ դնելու համար անհատույց օտարել համապատասխան համայնքներին` վերջիններիս կարիքների համար օգտագործելու նպատակով։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է՝ օտարման ենթակա տարածվում է տարածագնահատման իններորդից տասնվեցերերդ գոտիներում գտնվող դժվար իրացվելիք պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված մինչև գնահատված արժեքի 40 տոկոսով չվաճառված անշարժ գույքը վաճառել գնային առաջարկների հիման վրա, որը կբերի գույքի տնտեսական շրջանառության մեջ արագ մտնելու և պետական բյուջեի մուտքերի ավելացման:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման դեպքում նախատեսվում է օտարման ենթակա դժվար իրացվող պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված մինչև գնահատված արժեքի 40 տոկոսով չվաճառված անշարժ գույքի վաճառքի կանոնակարգում, որի շնորհիվ կապահովվի դժվար իրացվող գույքի վաճառքը և կավելանան ՀՀ պետական և համայնքային բյուջեների մուտքերը։
-
Обсуждалось
07.10.2019 - 24.10.2019
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 6869
Принт