Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
5 - За
-
5 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.10.2019 14:07:26 | Բյուջետային ուղերձը չի պարունակում որեւէ ծրագրային մոտեցում։ Դա շարադրված է գերատեսչական առաքելությունների ֆինանսավորման վերլուծության ոգով։ Բացակայում են ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ վերլուծությունը եւ արդյունքային ցուցանիշների մասին տեղեկատվությունն ու ամրագրումը։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ | Տեղեկացնում ենք, որ, 2020 թվականի Բյուջետային ուղերձի՝ N 3 «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի ելքային ծրագրերի և միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշները» Հավելվածը պարունակում են բոլոր միջոցառումների գծով ծրագրային բյուջետավորման արդյունքային ցուցանիշների մասին տեղեկատվությունը, իսկ N 14 «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի ծախսային ծրագրերի գծով վերջնական արդյունքի ցուցանիշները» պարունակում են ծրագրերի գծով վերջնական արդյունքների մասին տեղեկատվությունը: |