Добавить в избранное

Օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2019 թվականի N ...... Ն

 

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը և ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել

1) օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) օտարման ենթակա պետական անշարժ գույքը գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի մասնակցության հայտի, գրանցամատյանի վարման և գրավոր առաջարկի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջները տարածվում են պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված և գնահատված արժեքի 40 տոկոսով նվազեցված չվաճառված դժվար իրացվող անշարժ գույքի վրա։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    16.09.2019 - 16.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт, Территориальное управление и развитие, Управление государственным имуществом, Общественное управление

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6188

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

18.09.2019

Կարևորելով խնդիրը և դրա կանոնակարգման անհրաժեշտությունը՝ այնուամենայնիվ անհրաժեշտ է հաշվի առնել, որ <<ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի նախաբանում նշված «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանում է պետական գույքի օտարման կարգը, մինչդեռ նախագծով փաստացի սահմանվում է այլ կարգավորում, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին: Նախագծով սահմանված՝ օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու կարգ և օտարման ենթակա պետական անշարժ գույքը գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի մասնակցության հայտի, գրանցամատյանի վարման և գրավոր առաջարկի ձևերը հաստատելու լիազորություն ՀՀ կառավարությանը օրենքով վերապահված չէ, իսկ նման դեպքում օրենքով սահմանված լիազորության և նախագծի բովանդակային անհամապատասխանությունը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Նախագծի նախաբանում ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմանը կամ դրա դրույթին արված հղումը խնդրահարույց է, որովհետև ՀՀ կառավարության –Լ որոշման հղմամբ ենթաօրենսդրական ակտ չի կարող ընդունվել, նման հղումը պետք է հանել, քանի որ հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ ենթաօրենսդրական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.2-րդ կետը ևս հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-2-րդ մասերին: Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկում եմ որոշման նախագծի ընդունումից առաջ վերանայել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ լրացնելով ՀՀ կառավարության լիազորությունները և նախագծով սահմանված կարգ հաստատելու լիազորություն վերապահել կամ էլ օրենքի պահանջով հաստատել պետական գույքի օտարման կարգ, որով կարող է կանոնակարգվել նաև օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպումը, իսկ օտարման ենթակա պետական անշարժ գույքը գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի մասնակցության հայտի, գրանցամատյանի վարման և գրավոր առաջարկի ձևերը հաստատելու լիազորությունը վերապահել լիազոր մարմնին:

Узнать больше