Добавить в избранное

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ,

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ,

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«18) մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի (բաժնային ֆոնդի, բաժնեհավաք կապիտալի) բաժնեմասի (բաժնետոմսերի, փայի և այլն) նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ կամ հասարակական միավորման անդամ.»:

Հոդված 2.  Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություններով.

 «Ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված տեղեկության՝ գրառվում են նաև տեղաբաշխված բաժնետոմսերի տեսակը, քանակը և անվանական արժեքը: Բաժնետիրական ընկերության բաժնետերերի մասին տեղեկությունները գրառվում են սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով։ Սույն հոդվածի 1-ին մասով  նախատեսված տեղեկություններից բացի՝ բաց բաժնետիրական ընկերությունների համար գրառվում է նաև համացանցային կայքէջի հասցեն։»:

Հոդված 3.  Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բավանդակությամբ նախադասություն.

 «Բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ռեեստր վարող կազմակերպությունը գործակալությանն է փոխանցում բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները։ Փոխանցվող տեղեկատվության բովանդակությունը, այն գործակալությանը տրամադրելու կարգն ու պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4.  Օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ կետում «կատարված փոփոխությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի կամ բաժնետերերին պատկանող բաժնետոմսերի քանակի)» բառեր:

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

Օ Ր Ե Ն Ք Ը  

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրում ներառված տեղեկությունների տրամադրումը։ Փոխանցվող տեղեկատվության բովանդակությունը, այն իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրին տրամադրելու կարգն ու պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    10.09.2019 - 25.09.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Экономическая, Борьба с коррупцией, Гражданское и коммерческое законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9407

Принт