Добавить в избранное

Проект принят

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

  • Обсуждалось

    06.09.2019 - 30.09.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией, Гражданский процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 25423

Принт

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

03.10.2019

Գլուխ 5․ Գույքի կառավարում Նախագծի 5-րդ գլուխը վերնագրված է «գույքի կառավարում», սակայն ամբողջությամբ վերաբերում է որպես հայցի ապահովման միջոց կիրառված գույքի կառավարմանը։ Մինչդեռ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման կարևորագույն նպատակներից մեկը հանդիսանում է բռնագանձված գույքի արդյունավետ կառավարումը՝ ի շահ պետության։ Այս առումով ներկայացված նախագիծը որևէ կերպ չի անդրադարձել քննարկվող խնդրին, ավելին՝ չի նախատեսել որևէ իրավական կարգավորում այս առնչությամբ։ Բռնագանձվող գույքի կառավարման արդյունավետությանը նպաստող մեխանիզմների ամրագրումը ոչ միայն կապահովի նախագծի գաղափարական հենքը: «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6․1-րդ հոդվածը սահմանում է, որ պետական գույքի կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է։ Նշված մարմինը օժտված է բավականաչափ ռեսուրսներով՝ կառավարելու ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքը։ Այս պարագայում պետության վրա չի դրվում հավելյալ բեռ՝ ստեղծելու հատուկ մարմին՝ նշված գույքի կառավարումն ապահովելու համար։ Այս պարագայում կարևոր դեր է խաղում նաև հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը՝ որպես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի հանրային հաշվետվողականությունը ապահովող տարր։ Որպես քաղաքացիական հասարակության միավոր, հասարակական կազմակերպություններին պետք է տալ հստակ իրավական լծակներ՝ հանրային շահերի ջատագովությունը արդյունավետ իրականացնելու համար, հիմք ընդունելով հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացումը: Առաջարկ․ • Նախագծում ամրագրել, որ դատական վարույթի արդյունքում բռնագանձված գույքի 95 տոկոսը պետք է ուղղվի պետական գանձապետարան: Մնացյալից, 2.5 տոկոսը անհրաժեշտ է հատկացնել տվյալ վարույթում ներգրավված համապատասխան աշխատակցին/աշխատակիցներին՝ որպես խրախուսում, իսկ մնացած 2.5 տոկոսը՝ փախանցել այն կառույցի բյուջե, որին ներկայացնում է աշխատակիցը/աշխատակիցները: • Վերադարձված գույքի 95 տոկոսի առնչությամբ ՀՀ կառավարությունը պետք է կազմի հատուկ ծրագրային բյուջե և վերադարձված գումարը ուղղվի միայն այդ բյուջե: Այս առնչությամբ, ՀՀ կառավարությունը պարտավոր է ապահովել բարձր թափանցիկությունը և այդ նպատակով ստեղծել առանձին կայք/կայքէջ, որը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ, թարմացվի: • Անշարժ և շարժական գույքի դեպքում՝ ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքը փոխանցվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի ֆոնդ, իսկ դրա կառավարումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

03.10.2019

Հոդված 14․ Գույքի նկատմամբ ապահովման միջոցների կիրառում Գույքի նկատմամբ ապահովման միջոցների կիրառվում են այն դեպքում, երբ առկա են իրական ռիսկեր բռնագանձվող գույքի օտարման կամ օգտագործման ընթացքում փչացման վերաբերյալ։ Նախագծի 14-րդ հոդվածի 14-րդ մասում առկա է խիստ վիճարկելի դրույթ, որը վերաբերում է կիրառված հայցի ապահովման միջոցը դատարանի կողմից մասնակիորեն վերացվելու հիմքերից մեկին, մասնավորապես՝ գույքը տիրապետող շահագրգիռ անձի կողմից մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացմանն այն ծառայեցնելու նպատակով վերացմանը։ Նախագծի վերոնշյալ ձևակերպումն առաջացնում է տարակուսանք պետության կողմից նույն նպատակի վերաբերյալ միմյանց հակասող գործողություններ նախատեսելու առումով։ Մասնավորապես՝ մի կողմից պետությունն այդ գույքը դիտարկում է որպես ապօրինի ծագում ունեցող՝ նպատակ հետապնդելով այն հանել ապօրինի շրջանառությունից, մյուս կողմից՝ իրավական հնարավորություն է նախատեսում գույքի սեփականատիրոջ համար դրա շահագործումից շահույթ ստանալ և ծառայեցնել նույն անօրինական նպատակներին, ինչին ծառայում է թեկուզ դեռևս ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Նախագծի առաջարկն այս առումով վիճարկելի է նաև այն պատճառով, որ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս այսպես թե այնպես իրավունք ունի անդրադառնալ այդ գույքի կիրառական նշանակությանը, ինչպես նաև գույքի վերաբերյալ ցանկացած այլ հարցի։ Առաջարկ․ • Նախագծի 14-րդ հոդվածի 14-րդ մասի ձևակերպումից՝ կիրառված հայցի ապահովման միջոցի վերացման հիմքերի շարքից հանել մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքերը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

03.10.2019

Հոդված 3, 12-րդ կետ․ Պաշտոնատար անձի հասկացություն Նախագծի 3-րդ հոդվածի 12-րդ կետում պաշտոնատար անձի հասկացությունը մեկնաբանվում է որպես «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ «այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն» զբաղեցրած անձ։ Վերջին ձևակերպումից հետևում է ակնհայտ տարածական մեկնաբանություն, քանի որ համարժեքության չափելիության կոնկրետ սկզբունք նախագիծը չի նախատեսում, ուստիև հայեցողական մեկնաբանության ու կոռուպցիոն ռիսկերի հավանականությունն աճում է։ Բացի այդ, որակյալ իրավական ակտի հիմնական չափանիշներից է իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։ Նշված ձևակերպումը բավարար հստակեցված չէ և, այդպիսով, չի համապատասխանում իրավական որոշակիության կանոններին, տարբեր մեկնաբանությունների և դրանից բխող բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ ՀՀ որևէ օրենսդրական ակտով չի տրվում պաշտոնատար անձին համարժեք պաշտոն զբաղեցնող անձի հասկացության սահմանումը, ուստի նախագծի նման ձևակերպումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։ Առաջարկ․ • Նախագծի 3-րդ հոդվածի 12-րդ կետում հստակեցնել «այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն» հասկացությունը՝ իրավական որոշակիության սկզբունքի իրացումն ապահովելու համար։

Узнать больше