Добавить в избранное
В стадии разработки
«Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ
-
6 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 28.08.2019 10:05:18 | Կարևորելով խնդիրը և դրա կանոնակարգման անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պահանջում է փաթեթային լուծում՝ մասնավորապես անհրաժեշտ է <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքում նախատեսել հստակ դորւյթներ՝ ՀՀ կառավարությանը նման կարգ հաստատելու լիազորություն վերապահելով, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Որոշման նախագծի նախաբանում նշված հղումները որոշման նախագծով սահմանվող նման կարգ հաստատելուն չեն վերաբերում, բացի այդ, նկատի առնել, որ <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածն ունի 4-րդ մասի 6-րդ կետ, որտեղ խոսքը խնամքի մասին է, իսկ նույն հոդվածի 12-րդ մասով ՀՀ կառավարությունը լիազորված է հաստատել խնամքի տրամադրման կարգն ու պայմանները: Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկում եմ որոշման նախագծի ընդունումից առաջ վերանայել <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքը կամ հիմք ընդունելով գործող օրենքի վերը նշված դրույթները՝ վերանայել որոշման նախագիծը և քննարկման ներկայացնել ու հաստատել օրինակ՝ <<Տարեցին իր տանը խնամքի տրամադրման կարգն ու պայմանները հաստատեու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն և մենք հիմա աշխատում ենք <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի վրա, որտեղ հաշվի են առնվելու նաև նշված առաջարկությունները: |