В стадии разработки
«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 631-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 631-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
1.Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 631-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման հավելվածի «Գյուղատնտեսություն» բաժնի 4-րդ կետի «ա» ենթակետի կատարումն ապահովելու, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետ՝ ՊԳԿ) կողմից իրականացված «Հայաստանում ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» (TCP/ARM/3302) և Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում» (TCP/ARM/3503) ծրագերի շարունակականության ապահովման նպատակով:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ
ՊԳԿ-ի կողմից իրականացված «Հայաստանում ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» (TCP/ARM/3302) և Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում» ( TCP/ARM/3503) ծրագրերի շրջանակներում 2 տարվա ընթացքում ուսումնասիրվել և հավաքագրվել են Հայաստանում առկա ծիրանենու և խաղողի գենետիկական ռեսուրսները: Հայտնաբերված սակավ տարածված սորտերը, որոնցից շատերը կորստի եզրին են բազմացվել են: Ծիրանի և խաղողի գենոֆոնդի պահպանության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում հիմնվել են՝ 5 հեկտար ծիրանենու և 4.5 հեկտար խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիներ: Այգիների հիմնումը և առաջին տարվա խնամքի աշխատանքներն իրականացվել են ՊԳԿ-ի ֆինանսական միջոցներով: Ծրագրերի ավարտից հետո այգիների խնամքի և հետագա պահպանության ապահովումը ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանձնարարությամբ իրականացվել է «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
ՊԳԿ-ի կենտրոնական գրասենյակի կողմից վերը նշված ծրագրերի կատարման արդյունքների և շարունակականության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների մոնիթորինգի ընթացքում նշվել է, որ անհրաժեշտ է այգիներին տալ հատուկ կարգավիճակ, որպեսզի կանխվի այգիների տնօրինման ձևի կամայական փոփոխությունը, բայցի այդ այգիների պահպանության գործառույթն անհրաժեշտ է, որ լինի երկրագործության գիտական կենտրոնի գործառույթներից մեկը:
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
4.Կարգավորման նպատակը և բնույթը
«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների հստակեցում, ծիրանենու և խաղողի գենոֆոնդի պետականորեն պահպանության ապահովումը:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
6.Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման դեպքում կապահովվի ծիրանի և խաղողի գենոֆոնդի երաշխավորված պահպանությունը, կհստակեցվի «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթները:
7.Այլ տեղեկություններ
Հանրային քննարկման նպատակով ծրագիրը տեղադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական minagro.am կայքի «Օրենսդրություն» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
2.Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:
3.Այլ տեղեկություններ
-
Обсуждалось
03.02.2017 - 18.02.2017
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 9138
Принт