Добавить в избранное

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 21.08.2019 16:15:17 1-ին հոդվածը հակասում է "Գնումների մասին" ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի պահանջներին, քանի արռաջացնում է չհիմնավորված մենաշնորհ շուկայում։ 2-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով, որով և նախատեսված են լիցենզավորման ենթակ գործունեության տեսակների ուժի մեջ մտնելու ժամկետները։ 1-ին հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ դեղերի շրջանառության կարգավորման գործառույթները բազմազան են, փոխկապակցված, ծախսատար և պահանջում են կայունություն: Այս պարագայում մասնավոր կառույցները չեն կարող ընդգրկվել դեղերի շրջանառության պետական կարգավորման գործընթացներում: Համապատասխան տեղեկանքը կցվում է: Ինչ վերաբերում է 2-րդ կետին, ապա սույն կարգավորման նպատակը արդեն գործող մատակարարների համար լիցենզավորման վերջնաժամկետների սահմանումն է, քանի որ նախկինում մեծածախ գործունեությունը ենթակա չի եղել լիցենզավորման: Չի ընդունվել: