Добавить в избранное

В стадии разработки

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծը կարգավորելու է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների  տրամադրման հետ կապված հարաբերությունները: Մինչ այժմ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք տնային պայմաններում խնամքի ծառայություններ չէին ստանում, քանի որ հոգեկան հիվանդությունները ընդգրկված են խնամքի ծառայությունների համար սահմանված հակացուցումների ցանկում, իսկ մասնագիտացված տնային խնամքի ծառայություն չկար: Նախագծի ընդունման արդյունքում  առնվազն 50 մարդ, ինչը կնպաստի և նրա ընտանիքի սոցիալական ու բարոյա-հոգեբանական վիճակի բարելավմանը, և կկանխարգելի անձանց մուտքը հաստատություններ և կնպաստի անձի սոցիալականացմանն ու համայնքում ապրելու իր իրավունքի իրացմանը: Ծառայությունը կմատուցվի մրցակցային սկզբունքով, մրցույթում հաղթած կազմակերպության կամ կազմակերպությունների կողմից:

 

 

 

  • Обсуждалось

    19.08.2019 - 03.09.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9429

Принт

Предложения

Հանրային քաղաքականության ինստիտուտ

29.08.2019

Առաջին գլխի (Տնային պայմաններում խնամքի տրամադրումը) 2-րդ կետի համաձայն՝ խնամքը տրամադրվելու է աշխատանքային օրերին՝ ցերեկային ժամերին (ժամը 09։00-18։00-ն)։ Նման պահանջն անհարկի սահմանափակում է շահառուի՝ շուրջօրյա, ինչպես նաև՝ ոչ աշխատանքային օրերին խնամք ստանալու հնարավորությունը։ Խնամք տրամադրող կազմակերպությունների շարքում կարող են լինել այնպիսիք (եթե ոչ հիմա, ապա՝ հետագայում), որոնք բավարար ռեսուրսներ ունեն և իրավասու են՝ խնամք իրականացնելու նաև ոչ աշխատանքային օրերին և շուրջօրյա: Առաջարկում ենք հանել «խնամքը տրամադրվելու է աշխատանքային օրերին՝ ցերեկային ժամերին (ժամը 09։00-18։00-ն)» սահմանափակումը։

Հանրային քաղաքականության ինստիտուտ

29.08.2019

Նախագծի 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 4-րդ կետի համաձայն՝ ՍԱՏՄ է ներկայացվում նաև մասնագիտական հոգեբուժական հաստատության կողմից տրված եզրակացությունը, որում ներառվում է «շահառուի տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին» տեղեկատվությունը։ Ձևակերպումը լայն է և պարզաբանման կարիք ունի։ Եթե խոսքը շահառուի ստացիոնար բուժման կարիք չունենալու մասին է, ապա դա նախորդ կետով արդեն նշվում է, իսկ եթե խոսքը բնակարան կամ դրանում անհրաժեշտ պայմաններ ունենալու մասին է, ապա դա պետք է գնահատվի սոցիալական աշխատողի կողմից։ Առաջարկվում է հստակեցնել «տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին» անհրաժեշտ տեղեկատվության պահանջը։

Հանրային քաղաքականության ինստիտուտ

29.08.2019

Նախագծի 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 2․12-րդ կետի համաձայն՝ սոցիալական աշխատողը «պետք է կատարի տնային այցելություն՝ շահառուի և նրա ընտանիքի անդամների կարիքների գնահատման (կենսապայմանների ուսումնասիրության) համար»։ Կարիքների գնահատումը չի ենթադրում միայն կենսապայմանների ուսումնասիրություն։ Առաջարկվող ձևակերպումը տպավորություն է ստեղծում, որ կարիքների գնահատումը նույնացվում է կենսապայմանների ուսումնասիրությանը։ Առաջարկում ենք հանել «կենսապայմանների ուսումնասիրությունը» բառակապակցությունը։

Узнать больше