Տիգրան Ստեփանյան
01.09.2019
Հետաքրքիր է նախագծի հեղինակը որևէ կերպ հաշվարկե՞լ է թե որքան է նստելու նման բարեգործությունը հարկատուներին վրա
В стадии разработки
8 - За
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է մի քանի հանգամանքից՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, նրանց զբաղվածության ապահովման, հնարավորինս երկար աշխատաշուկայում պահելու, նյութական անկախության ապահովման, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և այլն: Եվ այս թվարկածներից բոլորն էլ համահունչ են ինչպես Կառավարության ծրագրին և կառավարության որդեգրած սկզբունքներին, այնպես էլ միջազգային և ազգային իրավական փաստաթղթերի պահանջներին, մասնավորապես՝
1) ՄԱԿ-ի 2002թ. «Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի տարածաշրջանային իրականացման ռազմավարության» 5-րդ հանձնառություն.
2) «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված:
1.1 Ներկա վիճակը
Այսօր համակարգի ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողների մեջ կան անձինք, ովքեր ցանկանում են և ի վիճակի են աշխատելու, սակայն տուն-ինտերնատի կանոնադրությունն արգելում է նրանց աշխատել: Կան նաև անօթևան անձինք, ովքեր, ցանկանում են աշխատել, սակայն չունեն կացարան, ուստի ստիպված չեն աշխատում, երբեմն էլ՝ ազատվում են աշխատանքից և դիմում տուն-ինտերնատ ընդունվելու համար: 3 տուն-ինտերնատում իրականացված նախնական հարցումները ցույց են տվել, որ առնվազն 20 խնամվող պատրաստ է դուրս գալ տուն-ինտերնատից, աշխատել, եթե ունենա կացարան և ստանա որոշակի աջակցություն, քանի որ նրանցից ոչ մեկը չունի մշտական բնակության վայր: Բացի տուն-ինտերնատներում բնակվողները, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում ևս կան մարդիկ, որոնք նույնպես կացարան ունենալու դեպքում՝ կաշխատեին: Այս գործընթացը կնպաստի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ և անկախ կյանք վարելուն ուղղված գործընթացների իրականացմանը:
1.2 Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակը տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի նրանց առողջ, ակտիվ, անկախ ապրելակերպի ապահովմանը և համայնքում սոցիալական ներառմանը: Սոցիալական աջակցության չափը և տրամադրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը սույն օրենքի ընդունումից հետո:
Սույն նախագծով նախատեսվում է աջակցել որոշակի բնակության վայր չունեցող, աշխատող այն անձանց, ովքեր բնակվում են վարձակալական հիմունքներով, նրանց հատկացնելով դրամական փոխհատուցում բնակարանի (տան) վարձակալության դիմաց:
2. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում, կանխատեսվում է, որ առնվազն 30 խնամվող դուրս կգրվի տուն-ինտերնատներից և անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանից, կաշխատի, կվարի անկախ կյանք, ինչը երկուստեք արդյունավետ կլինի՝ թե պետության, և թե անձի համար: Բացի այն, որ տուն-ինտերնատից դուրս կգան և կապրեն լիարժեք կյանքով, կկանխարգելվի նաև նոր անձանց մուտքը խոշոր հաստատություններ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն նախագծի ընդունման առնչությամբ նոր իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության չի առաջանա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանա, քանի որ տուն-ինտերնատներից դուրս գրվող խնամվողների համար նախատեսված գումարները կուղղվեն սույն ծրագրի իրականացմանը, կատարելով համապատասխան հոդվածափոխություն՝ տուն-ինտերնատների տնտեսումներն ուղղելով նշված ծրագրին:
Обсуждалось
16.08.2019 - 02.09.2019
Тип
Pешение
Область
Социальное обеспечение
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 7130
Принт01.09.2019
Հետաքրքիր է նախագծի հեղինակը որևէ կերպ հաշվարկե՞լ է թե որքան է նստելու նման բարեգործությունը հարկատուներին վրա
01.09.2019
Ասենք նման տրամաբանությամբ կարելի է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ փոխհատուցել, օրինակ, մարզերից Երևան տեղափոխված և առհասարակ հարկեր չվճարող տաքսիստների բնակվարձը: Լավ է ստացվում նախընտրական քարոզների համատեստում))
01.09.2019
Հարգելիներս իսկ ո՞վ է վճարելու նման <<բարեգործությունների>> համար, - իհարկե սիրելի ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ: Այս կապակցությամբ մի լավ ժողովրդական ասացվածք կա՝ Հարսի հաշվին լավություններ անելու մասով: Հետո էլ սիրելի կառավարությունը լուրջ դեմքով կհայտնի, որ պետբյուջեի ծախսերը մեծ են և անհրաժեշտ է կրկին մեծացնել հարկային բեռը առանց այն էլ վաստակի շուրջ 50 տոկոսը /ներառյալ ԱԱՀ-ն և այլ տուրքերը/ սիրելի կառավարությանը վճարող հարկատուների համար: