Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը հաստատելու մասին
-
6 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
<< Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև օրս կարգավորված չէ` օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը, ինչպես նաև նշված դեպքերում զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
- Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով նախատեսվում է <<Պաշտպանության մասին>> և <<Պետական սահմանի մասին>> օրենքների համաձայն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարությունում:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանվի օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը, ինչպես նաև կհստակեցվի նշված դեպքերում զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<< Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին
Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<< Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազումների մասին
Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<< Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Обсуждалось
15.08.2019 - 31.08.2019
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 6704
Принт