Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 քաղաքացիական օրենսգիրքը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 1086.1-ին հոդվածով. 

«Հոդված 1086.1.

Աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումը պետական բյուջեի միջոցների հաշվին՝ գործատու հանդիսացող իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի գործունեության դադարեցման դեպքում

  1. Աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի գործունեության դադարեցման դեպքում, եթե տուժողը չի ստանում սույն օրենսգրքի 1086-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վճարները՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի միջոցով։
  2. Սույն հոդվածով նախատեսված հատուցումը կատարվում է դիմելուն նախորդած երեք տարիների համար միանվագ, և այնուհետ ամենամսյա վճարումների տեսքով:
  3. Սույն հոդվածով նախատեսված հատուցման չափերը, կարգը և առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»: 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

 

 

 

 

 

  • Обсуждалось

    15.08.2019 - 30.08.2019

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8132

Принт

Предложения

Տիգրան Մաթևոսյան

15.08.2019

Այստեղ ռիսկեր կան, որ անձինք կարող են միտումնավոր սնանկ ճանաչվել և իրենց բեռը թողնել պետության վրա։ Անհրաժեշտ է այնպես կարգավորել ոլորտը, որ մեղավորը պարտադիր հատուցի վնասը, թեկուզ հարկադիր ու երկատատև աշխատանք կատարելով։

Узнать больше