Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը գումար հատկացնելու մասին» ,«Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը

1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը դեռևս մնում են չլուծված: Այդ  անձանց  խնդիրները  լուծելու  նպատակով  ՀՀ կառավարության 1997 թվականի  օգոստոսի 9-ի N330  որոշմամբ հաստատվել  է   «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածություն­ների հատկացման  կարգը»: Այդ   որոշման համաձայն, բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումն իրականացվում է ըստ նրանց փաստացի բնակության վայրի` սոցիալական ծառայության տարածքային բաժիններում ՍԾՏԲ, բնակարանի կարիք ունենալու վերաբերյալ փախստականների կողմից ներկայացրած դիմումների հիման վրա: Ըստ ՍԾՏԲ-ների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ցուցակների,  որոնք թարմացվել  են  2019թ. մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ-ում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է,  որոնցից  1070-ը Երևանում, իսկ  1519-ը մարզերում: 

ՀՀ կառավարությունը  2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատել  է Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագիր: Ծրագրի իրականացման նպատակով սկսած 2005 թվականից  ՀՀ պետական բյուջեում նախատեսվել  են  համապատասխան գումարներ, որոնցով  1065 ընտանիքներ ստացել են բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 718-ը իրացրել են դրանք` ձեռք բերելով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում: 2009 թվականից հետո ծրագրի իրականացման համար ՀՀ պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել:

          Ըստ 2013թ. իրականացված  հաշվառման տվյալների  վերոգրյալ առաջնահերթ ծրագրի շրջանակներում 895 ընտանիքներ, որոնցից 641-ը Երևան քաղաքում և 254-ը մարզերում համարվում են առաջնահերթ կարիքավորներ:       Ծրագրի շահառուների թիվը ճշգրտելու նպատակով ծառայությունը այս տարի նախաձեռնել է ուսումնասիրություններ:

          Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը նպատակահարմար է համարվել փախստականների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է:

          Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված  ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման համար նախատեսվում է առաջին փուլում առաջնորդվել ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն տեղահանված փախստական ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:

Մասնավորապես, առաջին փուլում մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների «Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան ընդգրկումը պայմանավորված է վերջիններիս անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Միաժամանակ, 2009 թվականից մինչև այսօր պետական բյուջեից փախստականների սոցիալական խնդիրների լուծման նպատակով տարեկան ֆինանսական միջոցներ են հատկացվում «Նաիրի» հյուրանոցին՝ ներկայումս դրամաշնորհի տեսքով:

Վերոնշյալ հանգամանքները պայմանավորում են սույն նախագծերի ընդունման անհրաժեշտությունը:

 

  1. 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերի ընդունման նպատակներն են.

  • «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման համար.
  • Սահմանել բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման պայմանները.
  • Վկայագրերի տրամադրումն իրականացնել փախստական ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով.
  • Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
  • Վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային  հարցը:
  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից։

  1. 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի 108 ընտանիքների   արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես  լուծվում են փախստական ընտանիքների բնակարանային հարցերը:

    «Նաիրի» հյուրանոց դեպքերում կապահովվի պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների առավել  արդյունավետ օգտագործումը, և տրամադրվող դրամաշնորհի մասով կառաջացնի խնայողություն:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

                                                                                                                                  «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-նորոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում է նախատեսվում նախատեսվող գումարի վերաբերյալ տեղեկանքը կցված է։

 

  • Обсуждалось

    13.08.2019 - 28.08.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11248

Принт