Добавить в избранное
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
-
5 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լիլիթ Հարությունյան 05.08.2019 14:20:23 | Հիմք ընդունելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը և Վարչակասն իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-րդ հոդվածը` առաջարկում եմ նախագծի 4-րդ հոդվածում «կրթության տեսչական մարմինը» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով: Հավելեմ նաև, որ օրենքով կրթության տեսչական մարմինը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող մարմին չէ. սույն օրենքի պահանջների կատարումը նույն օրենքով ապահովում է Լեզվի կոմիտեն: | Ընդունվել է ի գիտություն | |
2 | Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ 13.08.2019 10:33:23 | «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առաջարկում եմ լրացնել հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները հետևյալ բովանդակությամբ. «Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 26.14-ից 26.17-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ. 26.14) հաստատում է ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը. 26.15) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանի հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի և դասագրքերի, էլեկտրոնային պաշարների և ուսումնաճժանդակ գրականության գրանցամատյանի ձևաթղթերը և վարման կարգը. 26.16) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանային հավաքածուի օգտագործման ձևաթուղթը, հաշվառման, պահպանության և վերականգնման կարգը. 26.17) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարաններում դասագրքերը, ուսումնաօժանդակ գրականությունը և էլեկտրոնային կրթական ռեսուրսները գործածության երաշխավորելու կարգը:»: Նշված առաջարկության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ մինչ օրս որևէ իրավական ակտով կարգավորված չէ հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության կարգը: Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքը չի տարածվում հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության վրա: | Ընդունվել է ի գիտություն և ներկայացված առաջարկությունները կքննակվեն և ըստ անհրաժեշտության կներառվեն նախագծում | |
3 | Գևորգ Մալխասյան 14.08.2019 11:28:26 | Նախագծի 30-րդ հոդվածում լրացվող 26.5-րդ և 26.7-րդ կետերչ չեն կարող տարածվել ոչ պետական ուսունական հաստատությունների վրա: Բացի այդ անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը սահմանում է, որ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Իսկ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքներն ու ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց նկատմամբ: Այս պայմաններում իրավաբանական անձի, այդ թվում ՊՈԱԿ-ի իրավունքների ցանկացած սահմանափակում կարող է իրականացվել միան օրենքով: | Նախագծի 26.5-րդ կետով նախատեսված անվանակոչման կարգը նախատեսված չէ ոչ պետական ուսումնական հաստատությունների համար., քանի որ կրթության բնագավառում լիազորված պետական մարմինը չի կարող անվանակոչել ոչ պետական ուսումնական հաստատութունը, ինչպես նաև իրավասու չէ սահմանելու ոչ պետական ուսումնական հաստատության ներքին կարգապահության և վարքագծի կանոններ նախատեսող և այլ ներքին կիրառման իրավական ակտեր: |