Добавить в избранное
«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
9 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մանուկ Կարապետյան 31.07.2019 11:32:58 | Ողջույն Հիպոթեքային արձակուրդ սահմանել նաև վարկառու կողմից վարկը ստանալուց հետո 2 և ավելի երեխա ունենալու դեպքու երեխայի ծնունդից 6 ամսվա ընթացքում, հաշվի առնելով, որ նորածին երեխայի խնամքը առաջին 6 ամիսների ընթացքում զգալի ավելացնում է վառկառույի ֆինանսական ծախսերը | Ընդունվել է ի գիտություն | «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի համաձայն՝ հղիությունը և ծննդաբերությունը ևս հանդիսանում են ժամանակավոր անաշխատունակության հիմք: Միաժամանակ, յուրաքանչյուր երեխայի ծնունդը ենթադրում է նաև կրեդիտառուի խնամակալության տակ գտնվող անձանց ավելացում: Ուստի ներկայացված նախագծով (7.1-րդ հոդվածի 4-րդ մաս) հիփոթեքային արձակուրդի հնարավորություն է նախատեսվում նաև երեխայի ծննդի դեպքում: |
2 | Գևորգ Մալխասյան 31.07.2019 13:25:28 | Առաջարկություններ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լարացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածը սահմանում է պայմանագրի ազատության սկզբունքը: Այս սկզբունքից ելնելով կրեդիտ հատկացնողն ու կրեդիտ ստացողն իրավունք ունեն կրեդիտային պայմանագրում նախատեսել օրենքին չհակասող դրույթներ, ինչպես նաև այդ պայմանագրում կատարել օրենքին չհակասող փոփոխություններ: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի արգելում կրեդիտ հակացնողին տրամադրել կրեդիտային արձակուրդ կամ այլ որևէ ձևով թեթևացնել կրեդիտ ստացողի իրավական վիճակը: Այս պայմաններում գտնում եմ, որ նշված նախագիծը որևէ էական խնդիր չի լուծում: Խնդրի լուծման համար պետք էր սահմանել պայմաններ ու պահանջներ, որոնց առկայության դեպքում կրեդիտ հատկացնողը պարտավոր կլիներ տրամադրել կրեդիտային արձակուրդ: Կարծում եմ, որ սույն օրենքի նախագծով միայն սահմանափակվում են կրեդիտ հատկացնողների իրավունքները այլ հիմքերով ու կարգով կրեդիտ ստացողներին տրամադրել կրեդիտային արձակուրդներ: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի պահանջն առաջարկում եմ հանել 7.1-ին հոդվածի 8-րդ մասի 2-րդ նախադասությունը: Իրավական տեխնիկայի մասով առաջարկում եմ 3-րդ հոդվածում «հանել» բառը փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով: | Ընդունվել է | Նախագիծը միտված է ամրագրելու կրեդիտավորողի պարտավորությունը՝ նախատեսված դեպքերում կրեդիտավորողից հիփոթեքային արձակուրդ տրամադրելու: Ընդ որում, արձակուրդը տրամադրվում է մեկ անգամ միայն նախագծի շրջանակներոում սահմանված պայմանների համատեքստում, իսկ կողմերի համաձայնությամբ կրեդիտավորման պայմանագրի հետագա փոփոխությունները որևէ կերպ չեն բացառվում: Այդուհանդերձ, թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով և ելնելով իրավական որոշակիության սկզբունքից, նախագծում ավելացվել են հիփոթեքային արձակուրդ տրամադրելու պարտավորությունը սահմանող, ինչպես նաև պայմանագրի ազատության սկզբունքը չբացառելու վերաբերյալ դրույթներ: Միաժամանակ, Նախագիծը 3-րդ հոդվածում և 7.1-ին հոդվածի 8-րդ մասում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |