Добавить в избранное

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ

                                                                ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության և ՎԶՄԲ  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ» վարկային ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի,  Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը լուծարելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի փետրվարի 26-ի վճռի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1427-Ն, ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 21-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 243-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 283–Ա որոշումների ընդունմամբ պայմանավորված Հա­յաս­տանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին թվագրված վարկային համաձայնագրում (վարկ ՀՄ. 8374-AM), ֆինանսավորման համաձայնագրերում (փոխառություն ՀՄ. 5504-AM և 5505-AM) կատարված փոփոխությունների արդյունքում սույն ծրագրերի իրականացումը ամբողջությամբ վերապահվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նա­խա­րա­րու­թյանը, այդ թվում նաև ֆիդուցիար հատվածը:

Համաձայն ՀՀ կառավարության 2018  թվականի հունիսի 15-ի N 706-Ն  որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներ շրջանառող ծրագրի իրականացման գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) հաշիվներից կատարվող վճարումների նկատմամբ 2019 թվականի հունվարի 1-ից իրականացվում է նախնական հսկողություն, ինչն էլ ենթադրում է՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ» վարկային  ծրագրի գործառնական ծախսերի Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման հավելվածներում համապատասխան տնտեսագիտական դասակարգման հոդվածներով ներկայացում:

 «Հայաստաի Հանրապետության 2019 թվականի  բյուջեի մասին» ՀՀ օրենքով թիվ 1086 ծրագրի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի համակարգում և ղեկավարում» թիվ 11001 միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1,696,241.2 հազար ՀՀ դրամի ծախսեր, որտեղ ըստ տնտեսագիտական դասակարգման 4861-«Այլ ծախսեր» հոդվածով նախատեսված հատկացումների մեջ ներառվել են արոտավայրերի ջրարբիացման, խմոցների կառուցման և այլ շինարարական աշխատանքների իրականացման և գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նպատակով նախատեսված ծախսերը: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում տրանսֆերտների տրամադրում գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և/կամ զարգացման նպատակներով» թիվ 12001 միջոցառման շրջանակներում նախատեսված գումարը կազմում է 151,000.0 հազար ՀՀ դրամ: Վերաբաշխման արդյունքում ընթացիկ ծախսերի գծով տարեկան հատկացումները կնվազեն 894,782․7  հազար ՀՀ դրամով, նույն գումարի չափով կավելանան կապիտալ ծախսերի գծով տարեկան հատկացումները, մասնավորապես 5112-«Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով հատկացումները նախատեսվում են ավելացնել 466,678.8 հազար ՀՀ դրամով, 5129-«Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով հատկացումները կավելանան 414,050.0 հազար ՀՀ դրամով, 5122-«Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ 1,950.0 հազար ՀՀ դրամով: Ըստ տնտեսագիտական դասակարգման համապատասխան հոդվածների են վերաբաշխվել նաև ծրագրի իրականացման համար նախատեսված պահպանման ծախսերը:

Ծրագրի շրջանակներում իրականացված որոշ մրցույթների իրականացման ժամկետների փոփոխման հետևանքով և գնումների պլանների վերանայման արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել միջեռամսյակային վերաբաշխում: Մասնավորապես, «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ի կողմից մատակարարվել են լաբորատոր սարքավորումներ, ընդհանուր՝ 33,835,800 ՀՀ դրամ արժողությամբ, մինչդեռ բյուջեով վճարումը նախատեսված է եղել իրականացնել 2019թ.-ի չորրորդ եռամսյակում, ինչպես նաև նախատեսվում է ձեռք բերել վարչական սարքավորումներ աշխատակազմի բնականոն աշխատանքն ապահովելու համար:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

       Կարգավորման նպատակը ՀԳՌԿՄ 2 ծրագրի կատարման բնականոն ընթացքի և ՀՀ կառավարության 2018  թվականի հունիսի 15-ի N 706-Ն  որոշման համաձայն բյուջեների կատարման կարգի պահպանման ապահովումն է:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

       Նախագծի մշակումը իրականացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը։

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունումով հնարավորություն կընձեռնվի ապահովել ՀԳՌԿՄ 2 ծրագրի շարունակականությունը, ֆինանսական պարտավորությունների (աշխատողների աշխատավարձեր, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների դիմաց  վճարումներ, շինարարական և նախագծային աշխատանքներ և պայմանագրային այլ պարտավորություններ) կատարումն ու ծրագրի ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների կատարողականների ապահովում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

 

                                                                                         ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

                   ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 

 

  • Обсуждалось

    24.07.2019 - 08.08.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7261

Принт