«Չբաշխված սերմացուների հետագա տնօրինման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՉԲԱՇԽՎԱԾ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ
|
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
ՀՀ կառավարության 2018 թվականի փետրավարի 22-ի N 7 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում չբաշխված 29.411 տոննա գարնանացան ցորենի, 4.208 տոննա ոլոռի, 6.004 տոննա սիսեռի, 16.495 տոննա եգիպտացորենի, 2.506 տոննա առվույտի, 1.45 տոննա կորնգանի, 11.21 տոննա հնդկացորենի սերմացուները՝ ընդամենը 24,349,800 դրամ արժեքով և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմարտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հետ վերադարձման ենթակա 477000 դրամ արժեքով 1․8 տոննա ոլոռի սերմացուն հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի հողօգտագործողներին անհատույց տրամադրելու նպատակով: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ |
|
Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ՌԴ-ից ներկրված, սակայն հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չբաշխված 29․411 տոննա գարնանացան ցորենի, 4.208 տոննա ոլոռի, 6.0 տոննա սիսեռի, 16.495 տոննա եգիպտացորենի, 2.506 տոննա առվույտի, 1.45 տոննա կորնգանի և 11.21 տոննա հնդկացորենի սերմացուները, ընդամենը 24,349,800 դրամ արժեքով, պահեստավորված են «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալված Երևան քաղաքում գտնվող պահեստում։ Սերմացուների երկարաժամկետ պահպանությունը նպատակահարմար չէ, քանի որ պահեստները կահավորված չեն համապատասխան սարքավորումներով, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ սերմացուների ցանքային որակական հատկանիշների վրա։
«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմարտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում «երկրագործության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տրամադրված 0․9 տոննա ոլոռի սերմացուի դիմաց վերադարձման ենթական 1․8 տոննան համաձայն ՀՀ կառավարության մարտի 29-ի N 360-Լ որոշման նախատեսվել էր հատկացնել ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ հողօգտագործողներին անհատույց տրամադրելու համար։ Սակայն ՀՀ Արմավիր մարզպետը 2019 թվականի մայիսի 21-ի N 01/8/03062-2019 գրությամբ հայտնել է, որ մարզում ավարտվել է ոլոռի ցանքի օպտիմալ ժամկետը և առաջակել է սերմացուն տրամադրել այլ մարզերին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է վերոնշյալ քանակության սերմացունները հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սահմանամերձ համայնքների բնակավայրերի հողօգտագործողներին անհատույց տրամադրելու նպատակով։ Վերոնշյալ քանակության սերմացունների բեռնման և Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզկենտրոններ տեղափոխման ծախսերն իրականացվելու են համապատասխան մարզպետարանների միջոցների հաշվին:
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հանրապետությունում իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»: 2011 թվականին իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրերը, 2013 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» և 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2015 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2016 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2017 և 2018 թվականների գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագրերը: 2019 թվականին մեկնարկել է «հացահատիկային, հատիկաընդեղեն եվ կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագիրը։
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Ցանքային պիտանիությունը չկորցրած սերմացուների քանակությունների որակական հատկանիշների հետագա կորստից խուսափելու նպատակով դրանք անհրաժեշտ է հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ հողօգտագործողներին անհատույց տրամադրելու նպատակով հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար որպես պետական աջակցություն:
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։ |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Սերմացուների մնացորդային քանակությունների ցանքային որակական հատկանիշների հետագա կորստի կանխում։ Պետական աջակցություն հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հողօգտագործողներին: |
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ |
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան: |
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
|
1. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
2. |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով: |
-
Обсуждалось
17.07.2019 - 01.08.2019
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 6252
Принт