Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «` տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա» բառերը.

2) որոշման 3.2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերից, 4-րդ կետից, որոշման N 2 հավելվածի 3-րդ կետից, որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից, որոշման N 4 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից, որոշման N 5 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից, որոշման N 6 հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևից, որոշման N 8 հավելվածի 5-րդ կետի 8-րդ ենթակետից, որոշման N 10 հավելվածի 4-րդ կետից և որոշման N 12 հավելվածի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

3) որոշման 3.2-րդ կետի 1-ին ենթակետում, որոշման N 4 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում և որոշման N 5 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած,

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցները» բառերը փոխարինել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները՝ մինչև դրանց օտարումը կամ որպես հիմնական միջոց տվյալ տնտեսավարող սուբյեկտի սեփականություն ընդունելը» բառերով,

գ. 2-րդ կետի 3-րդ ենթակետը «ինչպես նաև» բառերից առաջ լրացնել «ապակոմպլեկտավորված վիճակում գտնվող (այսինքն արգելակային համակարգը և (կամ) ղեկային կառավարման համակարգը և (կամ) արտաքին լուսային սարքերը և (կամ) շարժիչը և (կամ) տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված թափքի կամ խցիկի դուռը և (կամ) շարժիչի ծածկոցն ապամոնտաժված կամ հանված),» բառերով.

5) որոշման N 2 հավելվածի՝

ա. 4-րդ կետից հանել «սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված» բառերը,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի:»,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`

1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).

2) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքային տարրեր հանելով կամ տեղադրելով՝ առանց թափքի տեսակը փոփոխելու տրանսպորտային միջոցի տեսակի փոփոխության կամ հենասարքի, թափքի կամ կոնստրուկցիայի փոփոխման հետևանքով արտադրող գործարանի կողմից դրված նույնացման համարի կորստի (եթե հնարավոր չէ նույնականացնել տրանսպորտային միջոցը) կամ ամբողջական մասի, ագրեգատի կամ հանգույցի փոխարեն ոչ գործարանային միացման, կցման, զոդման եղանակով հավաքված մաս, ագրեգատ կամ հանգույց օգտագործված լինելու դեպքերում.

3) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները կամ առկա է ներկայացված փաստաթղթերի կեղծման կամ դրանք կորցրած (գողացված) լինելու վերաբերյալ տեղեկություն.

4) ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 կամ N 5 հավելվածով նախատեսված փաստաթղթերը կամ անձը, ում անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում և (կամ) չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.

5) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն կամ առկա են տրանսպորտային միջոցի կամ համարակիր ագրեգատների կամ հանգույցների (թափքի, հենասարքի, խցիկի, շարժիչի) նույնականացնող համարները թաքցնելու, կեղծելու, փոխարինելու կամ ոչնչացնելու հատկանիշներ, բացառությամբ շահագործման ընթացքում տրասնպորտային միջոցի մակնշավորման կամ համարակիր ագրեգատների կամ հանգույցների բնական մաշվածության, ժանգոտման, վերանորոգման կամ գողացված տրանսպորտային միջոցի վերադարձման փաստերի՝ նույնականացումն ապահովված լինելու դեպքերում.

6) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը կամ դրա սեփականատերը գտնվում է հետախուզման մեջ.

7) եթե արգելադրում է կիրառվել հաշվառման գործողությունների կատարման նկատմամբ.

8) մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար:»,

դ. 12-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

ե. 12-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունից հանել «, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է)» բառերը,

զ. 12-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «ստուգվում են ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին, դրա տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան և» բառերը,

է. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Տրանսպորտային միջոցը վերահաշվառվում է տրանսպորտային միջոցի տվյալների (սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան, ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի կամ անվանման (առանց ՀՎՀՀ-ի փոփոխման), տրանսպորտային միջոցի թափքի կամ այլ համարակիր մասերի համարների), ինչպես նաև թափքի (խցիկի) գույնի կամ համարանիշերի փոփոխության կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում:»,

ը. 14-րդ կետում «հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի» բառերը փոխարինել «անձնագրային տվյալների կամ հաշվառման վայրի կամ կազմակերպության անվանման (առանց ՀՎՀՀ-ի փոփոխման) կամ գտնվելու վայրի» բառերով,

թ. 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

ժ. 15-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը «տպագրվում» բառից առաջ լրացնել «անձի ցանկությամբ» բառերով,

ժա. 15-րդ կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությունից հանել «, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն վերահաշվառման արդյունքում չի փոփոխվել)» բառերը,

ժբ. 15-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «ստուգվում են ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին, դրա տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան և» բառերը,

ժգ. 17-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «վկայականը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը չի կատարվել ճանապարհային ոստիկանությունում)» բառերը փոխարինել «փաստը» բառով,

ժդ. 17-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «մասերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սեփականատերոջ տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող անձանց» բառերով,

ժե. 17-րդ կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. վերադարձվում են անձը հաստատող փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո), իսկ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում՝ նաև հաշվառման վկայագիրը (դիմերեսի կողմից ներքևի ձախ և վերևի աջ անկյունները կտրված վիճակում սքանավորելուց և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան մուտքագրելուց հետո):»,

ժզ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`

1) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված լինելու կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ արգելանք կիրառված լինելու կամ տրանսպորտային միջոցի կալանքի տակ գտնվելու պատճառով տրանսպորտային միջոցը դուրս է սեփականատիրոջ (ներկայացուցչի) կամ շահագրգիռ անձի տիրապետումից.

2) հաշվառման վկայագիրը կամ հաշվառման համարանիշերը կորել են և այդ մասին առկա է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:»,

ժէ. 22-րդ կետը «սեփականատիրոջը (ներկայացուցչին)» բառերից հետո լրացնել «նրա ցանկությամբ» բառերով,

ժը. 23-րդ կետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «(եթե առկա է) և անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը» բառերով,

ժթ. 24-րդ կետը «հաշվառման համարանիշերը» բառերից հետո լրացնել «(եթե դրանք հանձնվել են)» բառերով, ինչպես նաև նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե հաշվառման վկայագիրը և (կամ) հաշվառման համարանիշերը չեն հանձնվել սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատճառով, ապա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ժամանակ սույն կարգով սահմանված կարգով հատկացվում են նոր հաշվառման վկայագիր և (կամ) հաշվառման համարանիշեր:»,

ի. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Սեփականության իրավունքով մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված անձանց պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ նրանց օրինական ներկայացուցիչներից որևէ մեկի անվամբ՝ բոլոր օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:»,

իա. լրացնել նոր՝ 29.1-ին և 29.2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«29.1. Տրանսպորտային միջոցի փոխարեն ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանքի հիման վրա այլ երկրից գրանցումից (հաշվառումից) հանված տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունում գրանցելիս (հաշվառելիս), որպես ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, հիմք են ընդունվում արտահանման երկրի իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը:

29.2. Առանց նախապես Հայաստանի Հանրապետությունում գրանցումից (հաշվառումից) հանելու տրանսպորտային միջոցը այլ երկրում գրանցելու (հաշվառելու) հիմքով տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունում գրանցումից (հաշվառումից) հանելու համար տրանսպորտային միջոցը չի ներկայացվում հաշվառման ստորաբաժանում, և հիմք են ընդունվում՝

1) այլ երկրի իրավասու մարմնի կողմից տրված տրանսպորտային միջոցն այնտեղ գրանցված (հաշվառված) լինելու մասին փաստաթուղթ,

2) Հայաստանի Հանրապետության հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հաշվառման վկայագիրը և (կամ) հաշվառման համարանիշերը հանձնված լինելու մասին փաստաթուղթ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հայտարարություն, որ դրանք հանձնել է՝ նախազգուշացումով, որ այդ դեպքում դրանց ապօրինի օգտագործմամբ կատարված արարաքների համար պատասխանատվությունը կրելու է ինքը:»,

իբ. 31-րդ կետից հանել «, դրանց նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում,» բառերը, իսկ «կամ հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթի» բառերը փոխարինել «և այդ փաստի առթիվ քրեադատավարական վարույթ հարուցելու մասին փաստաթղթի» բառերով,

իգ. 33-րդ կետի 4-րդ ենթակետը, որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը, որոշման N 4 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը, որոշման N 5 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած, և որոշման N 2 հավելվածի 36-րդ կետից հանել «տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը,» բառերը.

իդ. 36-րդ կետից հանել «տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը,» բառերը, և «որոշումները» բառից հետո լրացնել  «, ինչպես նաև տրանսպորտային միջոցի գրանցման կամ հաշվառման համար ներկայացված այլ փաստաթղթերը» բառերով.

6) որոշման N 3 հավելվածի՝

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).»,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը և 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության)» բառերը,

դ. 3-րդ կետը լրացնել նոր՝ 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«4) եթե տրանսպորտային միջոցն արդեն իսկ գրանցված է Ճանապարհային ոստիկանությունում և տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների կամ թափքի (խցիկի) գույնի փոփոխություն չի կատարվել (տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին որպես հիմք ընդունվում է սեփականատիրոջ հայտարարությունը):.

7) որոշման N 4 հավելվածի՝

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

գ. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).»,

բ. 1-ին կետի 5-րդ ենթակետը «համարակիր մասերի համարները» բառերից հետո լրացնել «կամ պարզել արտադրման տարեթիվը կամ շարժիչի հզորությունը» բառերով.

8) որոշման N 5 հավելվածի՝

գ. 1-ին կետի 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

դ. 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ե. 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ (եթե գործարքը  Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) չի կատարվել).»,

զ. 3-րդ կետը լրացնել նոր՝ 3-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«3) եթե տրանսպորտային միջոցն արդեն իսկ գրանցված է Ճանապարհային ոստիկանությունում և տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների կամ թափքի (խցիկի) գույնի փոփոխություն չի կատարվել (տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին որպես հիմք ընդունվում է սեփականատիրոջ հայտարարությունը):.

9) որոշման N 6 հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևից հանել «բնակության,» բառը,

10) որոշման N 7 հավելվածում՝

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձ Ե Վ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

Դիմերես

Դարձերես

»,

բ. տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի նկարագրի 1-ին կետում պլաստիկ քարտ բառերը փոխարինել պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտ բառերով,

գ. տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի նկարագրի 5-րդ կետի առաջին նախադասությունը ««ԳՈՒՅՆԸ»-«COLOUR»» բառերից հետո լրացնել ««ՇԱՐԺԻՉԻ ՏԵՍԱԿԸ»-«TYPE OF ENGINE»» բառերով,

դ. տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի նկարագրի 6-րդ կետի 2-րդ ենթակետը «է» պարբերությունից հետո լրացնել նոր՝ «է1» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«է1. «ՇԱՐԺԻՉԻ ՏԵՍԱԿԸ»-«TYPE OF ENGINE»՝ առավելագույնը 25 նիշ,».

11) որոշման N 9 հավելվածով սահմանված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևից հանել «(ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության)» բառերը,

12) որոշման N 10 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել,

բ. 7-րդ կետի 1-ին ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

գ. 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման (բնակության) վայրի մասին տեղեկությունը.»,

դ. 8-րդ կետից հանել «այնուհետև վերջինիս կողմից իր անվամբ կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիրը ներկայացնելուց հետո ստուգում դրա համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին,» բառերը.

13) որոշման N 11 հավելվածի՝

ա. 1-ին կետի 1-ին ենթակետի «դ», «ե», ինչպես նաև 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերությունները ճանաչել ուժը կորցրած,

բ. 1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 2.1-ին ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«2.1) ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ, ինչպես նաև սեփականության իրավունքով իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) անվամբ հաշվառվող տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների, ինչպես նաև դրանց կցորդների համարանիշեր՝ համաձայն N 2.1 ձևի`

ա. տեսակ 11` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

բ. տեսակ 12` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.»,

գ. Ձև N 1-ը և Ձև N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի,

դ. Ձև N 2-ից հետո լրացնել նոր՝ Ձև N 2.1-ին՝ համաձայն հավելված 2-ի.

14) որոշման N 12 հավելվածի՝

ա. 5-րդ կետում «աշխատողներից կազմված հանձնաժողովի» բառերը փոխարինել «աշխատողների» բառով,

բ. 11-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության)» բառերը,

գ. 13-րդ կետում «սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերով,

դ. 31-րդ, 32-րդ և 34-րդ կետերը «առանց աճուրդի հատկացումը» բառերից հետո լրացնել «կամ որպես ցանկալի համարանիշ» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:

  • Обсуждалось

    16.07.2019 - 31.07.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8793

Принт