Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերոհիշյալ որոշման հավելվածներով հաստատված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ընթացակարգերով սահմանված գործընթացների պարզեցման պահանջով:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծի մշակումը հիմնականում պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրների լուծմամբ: Մասնավորապես, առաջարկվում է`

  • «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում», «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» և «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրերից հանել «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակ» ունենալու պահանջը:

Այսպես, «Ձեռք բերած մասնագիտությամբ  մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը ենթադրում է արագ արձագանք շահառուներին մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ տալու, աշխատաշուկայում առավել մրցունակ դարձնելու և հարմար աշխատանքի տեղավորելու համար, ինչպես նաև գործատուի համապատասխան պահանջարկը արագ լրացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկվելու «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակ» ունենալու նախապայմանի սահմանումը, ինչպես նաև մեկ գործատուի մոտ տարվա ընթացքում երկուսից ոչ ավել պրակտիկայի կազմակերպման սահմանափակումը 2018թ. ազդեց ծրագրի կատարողականի վրա  և գրանցվեց 61% կատարողական՝ 2016թ. 100%-ի դիմաց:

«Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագիրը ևս աշխատաշուկայի պահանջներին արագ արձագանքման միջոց է և «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակ» ունենալու նախապայմանի սահմանումը խոչընդոտում է ծրագրի իրականացմանը: Ծրագրի իրականացման կարգով երաշխավորված մոդուլային ծրագիր ունենալու պահանջը ևս խոչընդոտում է ծրագրի կազմակերպման գործընթացը և սահմանափակում ծրագրի իրականացման համար դիմող կազմակերպությունների քանակը:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրում ևս «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակ» ունենալու նախապայմանը հնարավորությունբ չի տալիս ծրագրում անմիջապես ընդգրկել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն, կարողություն ունեցող և միայն նշված աջակցությունը ստանալու նպատակով զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված անձին:

  • «Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրի տևողությունը սահմանել 2 տարի` 3 տարվա փոխարեն: Գործող ընթացակարգով սահմանված է երեք տարի, չնայած ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն տրամադրվում է երկու տարիների ընթացքում: Գործազուրկները զգուշանում են երկար ժամկետով պայմանագիր ստորագրել, հատկապես, որ ծրագրի արժեքը բավականին բարձր է և վերադարձնելը խնդիր է, արդյունքում, տարածքներում, հեռավոր և սահմանամերձ գյուղերում չի լրացվում համայնքների համար կարևոր նշանակություն ունեցող ուսուցչի, բժշկի թափուր աշխատատեղերը: Նախագծով գործազուրկին հնարավորություն է տրվում ծրագրի իրականացման ժամանակահատվածում աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի անցնել նույն վայրում այլ գործատուի մոտ:
  • «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակներում ծրագրի շահառու դիտարկել աշխատաշուկայում անմրցունակ, այդ թվում` Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտ հանդիսացող մայրերին` անկախ տարիքից և հանել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը:
  • «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն մինչև երեխայի երեք տարին լրանալը` նախկին երկու տարվա փոխարեն: Ծրագրում ընդգրկվելու համար որպես պարտադիր պայման դիտարկել տվյալ պահին նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածում ընտանիքի (կնոջ և ամուսնու) միջին եկամուտը (ամուսնու (կնոջ) անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նախորդ տարվա ընթացքում ստացած միջին եկամուտը), որը չպետք է գերազանցի 350.0 հազար դրամը:
  • Երևան քաղաքից դուրս բնակվող մանկատան շրջանավարտներին ճանաչել աշխատաշուկայում անմրցունակ և ընդգրկել «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցմանև հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» և «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրերում:
  • Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստացված ֆինանսական միջոցների հետ վերադարձման պայմանը հանել:
  • «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում գործազուրկին վճարել աշխատավարձ մինչև 6 ամիս տևողությամբ` 3 ամսվա փոխարեն: Ծրագրի շրջանակներում գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարել գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
  • «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագրի շրջանակներում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի փոխհատուցումը տրամադրել մեկ տարի` 6 ամսվա փոխարեն, իսկ ուղեկցողի համար հաշմանդամություն ունեցող անձին տրամադրել դրամական օգնություն` ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար: Փոխհատուցման կարճ ժամանակահատվածը չի շահագրգռում ծրագրի իրականացման կողմ հանդիսացող գործատուին և աշխատանք փնտրողին, արդյունքում, գրանցվում է ծրագրի ցածր կատարողական: Նախագծով առաջարկվում է նաև ազատազրկման վայրերից վերադարձած անմրցունակ անձանց դիտարկել որպես ծրագրի շահառու:
  • Զբաղվածության պետական ծրագրերում ներառելու համար նախատեսված առաջնահերթություններում ավելացնել սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից (բաժնից) ուղղորդված անձ հանդիսանալու հանգամանքը:
  • Զբաղվածության պետական ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման կարգի և պայմանների փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2018թ. զբաղվածության բոլոր ծրագրերի ֆինանսավորման ապահովումը, փոխանցումներն իրականացվում են կենտրոնացված կարգով Զբաղվածության պետական գործակալության կողմից: Նախկինում հաստատված նախահաշիվների համաձայն` որոշ ծրագրերի փոխանցորմներն իրականացնում էին զբաղվածության տարածքային կենտրոնները:
  • 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառու­ների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ընթացակարգերը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի իրականացման մեխանիզմների հստակեցում, պարզեցում, ծրագրերում նոր թիրախային խմբերի ներգրավման միջոցով վերջիններիս զբաղվածության ապահովում: Ակնկալվում է նաև զբաղվածության ամենամյա պետական ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

   

 

  • Обсуждалось

    12.07.2019 - 29.07.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7608

Принт