Добавить в избранное

ՀՐԱՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌևՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 ԿՊՉՈՒՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 6-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 ԿՊՉՈՒՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 6-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

          Սույն հրամանի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխություններով, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունները միավորվել են:

          Համաձայն 2019 թվականի մայիսի 8-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ ենթակետի կառավարության կազմում վերոնշյալ նախարարությունների փոխարեն սահմանվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարի 2015 թվականի հունվարի 15-ի 6-Ն հրամանով։ Աակայն հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես՝ այն, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը վերապահված լիազորությունները միաձուլման արդյունքում փոխանցվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ուստի անհրաժեշտություն է առաջանում որոշ իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ, և գործառույթի իրականացումը վերապահել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակը Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների)՝ ներմուծման լիցենզավորման գործընթացի ապահովումն ու կանոնակարգումն է, ինչպես նաև իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցման աշխատանքների իրականացումն է:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն հրամանի նախագծի մշակման նպատակը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործառույթների պատշաճ իրականացումն է, նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, այդ թվում՝ ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգի համապատասխանեցումն է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությանը և այլ իրավական ակտերին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։

6.Ակնկալվող արդյունքը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործառույթների պատշաճ իրականացման ապահովումն է, ինչպես նաև իրավական ակտերի համապատասխանեցումն է ՀՀ օրենսդրության պահանջներին։

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ  ՆԱԽԱՐԱՐ                                                                                                                   ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 ԿՊՉՈՒՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 6-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման լիցենզավորման ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2015 թվականի հունվարի 15-ի N 6-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ  ՆԱԽԱՐԱՐ                                                                                                                                               ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
  2. Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում:

     3.Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ           քննարկումներին

Չի եղել:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

          Չկան:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                                                                                                      ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

  • Обсуждалось

    11.07.2019 - 02.08.2019

  • Тип

    Приказ

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Общественное обсуждение

02.08.2019 12:49

Նախագիծ

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7404

Принт