Проект не принят
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
__ ______________ 2019 թ. N ___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր ենթակետերով.
«6.1. Արտահանող սուբյեկտը հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների արտահանման դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները կարող է ներկայացնել փորձագիտական կազմակերպությանը:
6.2. Փորձագիտական կազմակերպությունն երկու աշխատանքային ժամվա ընթաքում դիմողի էլեկտրոնային հասցեին (նշելով հաղորդագրության անհատական դասակարգիչը) պատասխանել արտահանող սուբյեկտին` ուղարկելով նույն հաղորդագրության պատճենը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կայքում տեղադրված էլեկտրոնային հասցեին` նշելով ներկայացվող ապրանքի` հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների շարքին.
ա) ոչ պատկանելիության վերաբերյալ,
բ) պատկանելուության վերաբերյալ,
գ) պատկանելիության որոշման նպատակով փորձաքննություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:
6.3. Սույն կարգի 6.2 կետի ա) ենթակետում նշված պատասխանի դեպքում արտահանող սուբյեկտի համար սույն կարգով սահմանված փորձաքննության աննհրաժեշտություն չի առաջանում:
6.4. Սույն կարգի 6.2 կետի բ) և գ) ենթակետերում նշված պատասխանի դեպքում արտահանող սուբյեկտը պարտավոր է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով:
6.5. Սույն կարգի 6.2 կետում նշված ծառայություները փորձագիտական կազմակերպության կողմից մատուցվում են անվճար:»:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կայք-էջում տեղադրել հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կոնտակտային տվյալները (ներառյալ` էլեկտրոնային հասցեները):
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` երկշաբաթյա ժամկետում ապահովել էլեկտրոնային նամակների տեսքով հարցումների ուղարկման և ստացման տեխնիկական հնարավորությունները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից:
-
Обсуждалось
27.06.2019 - 12.07.2019
-
Тип
Pешение
-
Область
Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 6680
Принт