Добавить в избранное

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆօրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 09.07.2019 14:40:54 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. 5-րդ հոդվածի համարակալումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներն: 2. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ ՀՀ օրենսդրության համաձայն պետական մարմինը չի կարող համակարգել ոչ պետական մարմինների ու ֆիզիկական անձանց գործունեություն: 3. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, պետական քաղաքականության մշակման լիազորությունը վերապահված է միայն ՀՀ կառավարությանն ու նախարարություններին 4. 5-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առկա փրկարարական և հակահրդեհային գույքի ու տեխնիկայի հաշվառման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավման վերաբերյալ գտնում եմ, որ նման հաշվառման համակարգ չկա ու ու որևէ անձ պարտավորություն չի կրում հաշվառման ներկայացնել համապատասխան գույքը: Նույնը վերաբերվում է այդ գույքը որևէ գործունեության ներգարավմանը: Մոտեցումը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին: Նույնը վերաբերվում է կազմակերպությունների հաշվառմանը, բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների հաշվառմանը, անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի պիտանելիության որոշմանն ու եզրակացության տրամադրմանը: 5. 5-րդ հոդվածը խմբագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: 6. 5-րդ հոդվածով նախատեսված փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանության իրականացումը չի հանդիսանում Փրկարար ծառայության լիազորությունը: 7. 9-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ պետական մարմիններն իրավասու չեն իրականացնել որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Անհրաժեշտ է ի նկաի ունենալ, որ ՀՀ կառավարոթւյան կողմից շրջանառության մեջ են դրվել օրենքների նախագծեր, որոնցով վերացվում են պետական մարմինների արտաբյուջետային ֆոնդերը: 8. 11-րդ հոդվածի փոփոխությունը ևս հակասում է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներից: Որևէ կազմակերպության վրա չի կարող դրվել պարտականություն իր մոտ ընդունել որևէ աշխատող: Չպետք է մոռանալ, որ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված անձանց հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: 1. Չի ընդունվել 2. Չի ընդունվել 3. Չի ընդունվել 4. Չի ընդունվել 5. Ընդունվել է ի գիտություն 6. Ընդունվել է ի գիտություն 7. Չի ընդունվել 8. Չի ընդունվել 1. Նախագծի 5-րդ հոդվածը համապատասխանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին 2. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օերնքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ փրկարարական կազմավորումներ` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով պետական կառավարման մարմինների, համայնքների և կազմակերպությունների կազմում ստեղծված մշտական պատրաստության ստորաբաժանումներ, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ՝ համալրված փրկարարներով, փրկարարների գործունեությունն ապահովող անձանցով և փրկարարական միջոցներով, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մասնագիտացված փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից՝ հանրապետական փրկարար ուժերը, պետական կառավարման տարածքային մարմինների կողմից՝ մարզային փրկարար ուժերը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ միջհամայնքային և համայնքային փրկարար ուժերը, կազմակերպությունների կողմից` այլ փրկարար ուժերը: Տվյալ դեպքում, «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված է կազմակերպություններում փրկարարական կազմավորումների ձևավորման հնարավորությունը փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով, իսկ ներկայումս գործող «Փրկարար ծառայության մասին» օերնքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը նույնպես նախատեսում է փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգման իրականացման հնարավորթւոյւնը: 3. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Նախարարությունը մշակում և իրականացնում է իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը, իսկ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը: Տվյալ դեպքում, Փրկարար ծառայությունը, որպես նախարարությանը ենթակա պետական մարմին, ներկայումս գործող «Փրկարար ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան՝ իրավասու է իրականցնել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականությունը՝ հաշվի առնելով, որ վերջինս գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը՝ նեռարյալ քաղաքականության մշակումն ու իրականացումը: 4. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «ժ» կետերի համաձայն՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներ են հանդիսանում՝ ի թիվս այլոց, պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքումն ու օգտագործումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, աղետի գոտում ոչ պետական սեփականություն համարվող գույքի տիրապետումը և օգտագործումը` հետագա համարժեք փոխհատուցմամբ, իսկ «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետական սեփականություն չհամարվող գույքի ու այլ արժեքների տիրապետումը և օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հետագա համարժեք փոխհատուցմամբ: Բացի այդ, «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Փրկարարական աշխատանքների ժամանակ գույքի և միջոցների` անկախ սեփականության ձևից, օգտագործումը և փոխհատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով: Այսպիսով, «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքներով նախատեսվում է անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ «Պաշտպանության մասին» օրենքով նախատեսված է նաև ռազմական դրության ժամանակ պաշտպանության կարիքների համար) փրկարարական աշխատանքների ժամանակ՝ անկախ սեփականության ձևից, գույքի համապատասխան գույքի օգտագործման կարգը հետագ համարժեք փոխհատուցմամբ, մինչդեռ Նախագծով ըստ էության սահմանվում է միայն փրկարարական և հակահրդեհային գույքի ու տեխնիկայի հաշվառումը: 5. Նախագիծը մշակվել է Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջների համապատասխան: 6. Նախագծով նախատեսվում է փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանության իրականացման լիազորությունը վերապահել Փրկարար ծառայությանը: 7. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են պետական բյուջեի եկամուտների աղբյուրները, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի «ժբ» կետի համաձայն՝ այլ եկամուտներն են համարվում նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները: Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության հիմնական ուղղությունները: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի պահպանման և լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներից: Ներկայացված դրույթների ուսումնասիրության արդյունքում կարելի է փաստել, որ պետական մարմինը կարող է ֆինանսավորվել ինչպես պետական բյուջեի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից, սակայն ցանկացած այլ եկամուտ, որի ձևավորումը սահմանվում է օրենքով, ենթակա է մուտքագրման միայն պետական բյուջե: Տվյալ դեպքում, Նախագծիով արտաբյուջետային միջոցների ձևավորման կարգավորում չի նախատեսվում, քանի որ Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով մատուցված ծառայություններից ստացված միջոցները փոխանցվելու են միայն ՀՀ պետական բյուջե: Միաժամանակ, Նախագծով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում սահմանվող կարգավորման շրջանակներում նախատեսվելու է բացառություն՝ պետական մարմինների ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար: 8. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է շարադրել նոր խմբագրությամբ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին հմասը, որի համաձայն՝ համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, կազմակերպություններում (այդ թվում ուսումնական) առանձնահատկություններից ելնելով առանձին պաշտոններում կարող են նշանակվել փրկարար ծառայողներ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով: Տվյալ դեպքում, Նախագծով նախատեսվում է համապատասխան նախարարության համակարգում գործող (ենթակայությանը հանձնված) կազմակերպությունների մասին (պետական ոչ առևտրային կազմակերպություններ և այլն):