В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշումների նախագծերը
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ազգային ժողովի կողմից 2019 թվականի մայիսի 8-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ՝ «Կառավարության կազմը և կառուցվածքը» հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի բնապահպանության նախարարությունը վերանվանվել է շրջակա միջավայրի նախարարության: Փոփոխություն է կատարվել նաև օրենքի հավելվածի 6-րդ՝ բնապահպանության նախարարությանը վերապահված լիազորություններում։
Ներկայումս գործող՝ վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշմամբ հաստատաված հանձնաժողովի կազմը չի համապատասխանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,
անձինք և նրանց դիրքորոշումը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագիծը մշակվել է նախարարության իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշման ընդունմամբ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի կազմը կհամապատասխանեցվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին:
-
Обсуждалось
26.06.2019 - 12.07.2019
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 6781
Принт