Добавить в избранное

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների հետազննությունները կատարվում են դրանց հուսալիության գնահատման և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով:

Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի գույքագրումը սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների առաջին՝ սկզբնական փուլն է:

  • Обсуждалось

    26.06.2019 - 11.07.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9449

Принт

Предложения

Զոհրաբ Բաուեր

26.06.2019

Նախագծի բովանդակային մասը հասկանալի է և ընդունելի իմ համար, սակայն չեմ տեսնում, թե ի՞նչ մոտեցում է առաջարկվում ֆինանսական ծախսերի մասով։ Օրինակ, եթե աղքատ մարդը գյուղում առանձնատուն ունի, որն անզեն աչքով սեյսմակայուն չէ, ո՞վ է վճարելու սեյսմիկ եզրակացության համար, որը մեծ գումար է մեծ թվով Հայաստանցիների համար։

Գևորգ Մալխասյան

26.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Որոշման նախագծով հաստավող կարգը չի բխում «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10–րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև որոշման նախագծի 1-ին կետի պահաջներից, որոնց համաձայն պետք է հաստատվի պարտադիր գույքագրման կարգ: Մինչդեռ նախատեսված է կամավոր գույքագրում: 2. Կարգի 1-ին կետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10–րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Узнать больше