Добавить в избранное

В стадии разработки

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարորդական վկայականի տրամադրման գործընթացը եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին համապատասխանեցնելու, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման պահանջ սահմանելու և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունները վճարովի ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, սակայն նրանք գտնվում են պետական վերահսկողությունից, այդ թվում՝ հարկային մարմինների տեսադաշտից դուրս:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխությունը պայմանավորված է բեռնատար տրանսպորտային միջոցների վարման առավել բարձր պատասխանատվության և պատրաստականության հետ, ինչպես նաև մի շարք երկրների օրինակով (ՌԴ, Ուկրաինա, Գերմանիա և այլն):

Ներկայումս բեռնատար տրանսպորտային միջոցների C կատեգորիայի վարման իրավունքի վկայական ստանալու համար ուսուցում չի պահանջվում, ավելին, այդ նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում կարող են դիմել նաև ինքնուս անձինք:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությունը պայմանավորված է վարչարարության պարզեցման, քաղաքացիներին անհարկի անհարմարություններ չպատճառելու անհրաժեշտությամբ:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանել վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգ, վարորդական իրավունքի «C» կատեգորիայի համար նախատեսելով պարտադիր ուսուցում: Բացի այդ հստակ սահմանվում է, թե որ դեպքերում են վարորդի թեկնածուներն անցնում բժշկական հավատարմագրում: Մասնավորապես՝ A և B կարգերի, ինչպես նաև A1 և B1 ենթակարգերի համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարրդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելու ընթացքում ակնհայտ է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում: C, D, T, CE և DE կարգերի, և C1E, D1E ենթակարգերի դեպքում բժշկական հավատարմագրում անցնում են առաջին անգամ դիմած բոլոր թեկնածուները:

Թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում Ճանապարհային ոստիկանությանը: Էլեկտրոնային շտեմարանից հարցում կատարելու համար վարորդի թեկնածուի կողմից համաձայնություն չտալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում օրենքի շրջանակներում կկակոնակարգվի վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով ուսուցում իրականացնող կազմակերպությունների գործունեությունը, կամրապնդվի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը և կապահովվի վարչարարության պարզեցումը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

 

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել վարորդական վկայականների հատկացման գործընթացը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

 

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում չի առաջանա։

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարորդական վկայականի տրամադրման գործընթացը Եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին համապատասխանեցնելու, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման պահանջ սահմանելու և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

 

                                  

ՀՀ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • Обсуждалось

    21.06.2019 - 06.07.2019

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9350

Принт

Предложения

Գևորգ Մալխասյան

24.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Կարծում եմ, որ նախագծի հիմնավորումը բավարա չէ: Այսպես, անկախ թե անձը որտեղ կամ ինչպես է սովորել վարել կամ որտեղ կամ ինչպես է սովորել ճանապարհային երթևեկության կանոնները միևնույն է նրա գիտելիքների չափանիշը որոշում է պետական մարմինը: Եթե անձը լավ կամ լիարժեք չի տիրապետում համապատասխան գիտելիքներին, ապա իրավասու մարմինը պետք է չտրամադրի համապատասխան իրավունք: Լիցենզավորումը՝ ուսուցման առումով որևէ խնդիր չի լուծելու: Այն միայն ավելացնելու է կոռուպցիոն ռիսկերը, լրացուցիչ ֆինանսական բեռ է դնելու սովողների վրա, ինչպես նաև սահմանափակելու է մրցակցությունը համապատասխան բնագավառումը: Նշված մոտեցումը հակասում է նաև ՀՀ կառավարության ծրագրի 5.4 կետի պահանջներին, որով սահմանված է, որ ապրանքների եւ ծառայությունների շուկաներում գործելու համար պետության սահմանած` ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ եւ այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի եւ կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարեւորություն: 2. Հիմնավորման մեջ խոսվում է միայն բեռնատար տրանսպորտային միջոցները վարել սովորեցնելու խնդրի լիցենզավորմանը, մինչդեռ նախագծով լիցենզավորվում է ողջ ոլորտը: 3. Ժամանակին կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով հանվեց վարորդների բժշկական հավաստագրումը, որը լուրջ արդյունքներ տվեց: Ներկայումս առանց որևէ վիճակագրական կամ այլ հիմքերի այն անհասկանալի պատճառով վերականգնվում է: Կարծում եմ, որ այս մոտեցումը ևս իր մեջ նարառնում է ոչ միան բազում կոռուպցիոն ռիսկեր, այլ առաջ է բերում լրացուցիչ և անհիմն ծախսեր քաղաքացիների համար: Խնդիրը պետք է լուծել ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգի միջոցով: Անձը, որվ ցանկանում է ստանալ վարորդական իրավունք պետք է տա իր համաձայնութունն, այն մասին, որ ոստիկանությունն իրավունք ունի մշտապես ստանալ տեղեկատվություն անձի այն հիվանդությունների մասին, որոնք խոչընդոտ են հանդիսանում վարորդական իրավունք ստանալու համար: Այս դեպքում ոստիկանությունը ցանկացած ժամանակ կարող է ստանալ համապատասխան տեղեկատվությունը ոչ միայն վարորդական իրավունքը տրամադրելիս, այլ նաև վարորդական իրավունքի գործողության ողջ ընթացքում:

Узнать больше