В стадии разработки
«Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
-
2 - За
-
0 - Против
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
հիմնավորումը
- Անհրաժեշտությունը.
Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. |
|
Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկայիս ու ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը: |
|
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. |
|
Արցախի Հանրապետությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ հատկացված կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը: |
|
4. Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացում, բժշկական կադրային ներուժի պատրաստում, ՀՀ զինված ուժերում առկա բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրում: Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում: Կլինիկական օրդինատուրայում և ինտերնատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը: |
|
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. |
|
Արցախի Հանրապետություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ: |
|
6. Ակնկալվող արդյունքը. |
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կլինիկական օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, 50-ը՝ Առողջապահության նախարարությանը, 10-ը՝ Պաշտպանության նախարարությանը և 60 տեղ ինտերնատուրայի համար: |
-
Обсуждалось
21.06.2019 - 07.07.2019
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 9476
Принт