Добавить в избранное

В стадии разработки

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները  Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են (38), որոնց աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները (17), որոնց աշխատողները՝ համայնքային ծառայողներ են:

Գործակալությունների և բաժինների օրինակելի կանոնադրությունները սահմանվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով, որոնց հիման վրա մարզպետները հաստատել են գործակալությունների կանոնադրությունները և քաղաքացիական ծառայող սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերը, իսկ համայնքների ավագանիները՝ բաժինների կանոնադրությունները և համայնքային ծառայող սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերը:

Գործակալությունների ֆինանսավորումը՝ աշխատավարձ, պահպանման այլ ծախսեր և այլն, իրականացվում է ՀՀ մարզպետարանների միջոցով, իսկ Բաժիններինը՝ որպես համայնքի ղեկավարին պատվիրակած լիազորություն իրականացվում է ՀՀ ԱՍՀՆ-ի միջոցով, համայնքի ղեկավարների հետ ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Սակայն, անկախ տարածքային մարմինների և դրանց աշխատողների կարգավիճակից՝ լիազորությունների շրջանակը, իրավունքներն ու պարտականություններն ու պատասխանատվությանը նույնական են:

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

1/ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի կարողանում իրականացնել Սոցիալական աջակցության տարածքային մարմինների գործառույթների վերանայում և օպտիմալացում, քանի որ դրանք չեն գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո։

2/ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ գործառույթ նպաստների նշանակման հետ կապված, ինչպես նաև մարզպետարանների և համայնքների սոցիալական աջակցության տարածքային մարմինները և դրանց աշխատակիցները չունեն որևէ ենթակայություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, այնուհանդերձ նրանց թերացումները վերագրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ այդ կերպ վնաս հասցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համբավին։

3/ Չնայած գործադրված ջանքերին, սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնները դեռևս լիարժեք չեն կայացել։ Այդ կառույցների միջև հորիզոնական գործընկերային հարաբերությունները, գրեթե, չեն գործում։ Սոցիալական ծառայություններ մատուցող 4 կառույցները գտնվում են տարբեր ենթակայության ներքո։ 

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Վերոնշյալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ․ Սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, որի կապակցությամբ, նախևառաջ, առաջարկվում է փոփոփություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ Ընտանեկան օրենսգրքում:

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա վերացնել կրկնվող գործառույթները, մի կողմից ՀՀ ԱՍՀՆ և մյուս կողմից մարզպետարանների և համայնքների միջև տեղեկատվության շարունակական փոխանակման ու համադրումների գործառույթները։ Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավասու կլինի իրականացնել սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների աշխատակիցների ընտրությունը և նշանակումը, կունենա աշխատանքային իրավական լծակներ ներգործելու նրանց վրա, ինչպես նաև ուղղակի պատասխանատու կլինի նպաստների նշանակման ամբողջ գործընթացի համար։ Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնների աշխատանքների բարելավմանը, և դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը։ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների ենթակայության տեղափոխումը ՀՀ ԱՍՀՆ կնպաստի նաև սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնների լիարժեք կայացմանը։

Անշուշտ, պետք է արմատապես վերանայել անապահովության գնահատման և նպաստների նշանակման մեթոդաբանությունը և գնահատման չափորոշիչները։

3. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը

Բնակչությանը առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրման ապահովում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

--------------------------------------------------------------------------------------------------------------

«Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------- 

«Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ Ընտանեկան օրենսգրքում:

 

  • Обсуждалось

    20.06.2019 - 08.07.2019

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8130

Принт

Предложения

Տիգրան Սարաֆյան

21.06.2019

ճիշտ նախաձեռնություն է, ավելի շուտ կարելի էր անել, ինտեգրացման գործընթացի համար կարևոր է համակարգի ենթակայույունը ԱՍՀՆ-ին

Узнать больше