Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
4 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-34-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում նախարարությունների թիվը կրճատվել է մինչև 12 նախարարությունների, և որոշ նախարարություններ միաձուլման ձևով վերակազմակերպվել են մեկ նախարարության, այդ թվում նաև «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի Խորհրդի կազմում ընդգրկված նախարարություններից 2-ը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով նախատեսվում է փոփոխել ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի կազմում ընդգրկված նախարարությունների անվանումները «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն ՀՀ օրենքին համապատասխան:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի կազմում ընդգրկված և միաձուլման ձևով վերակազմակերպված նախարարությունների անվանումները կհամապատասխանեցվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն ՀՀ օրենքին և կապահովվի ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի բնականոն գործունեությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին
Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազումների մասին
Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Обсуждалось
19.06.2019 - 04.07.2019
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 6404
Принт