В стадии разработки
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաuտանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ պետական եկամուտների կոմիտեն սահմանված է որպես կառավարության ենթակա մարմին: Բացի այդ, ՀՀ Սահմանադրության համաձայն, ի թիվս այլ պետական մարմինների, սահմանվում են ՀՀ կառավարությանը ենթակա մարմինները՝ նախկինում ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների փոխարեն: Սակայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) շարունակում են նախատեսված մնալ «կառավարությանն առընթեր» բառերը, որը չի բխում ՀՀ Սահմանադրության կարգավորումներից, ինչպես նաև դրանից բխող օրենսդրության պահանջներից: Ուստի անհրաժեշտություն է առաջանում կատարելու օրենսդրական փոփոխություններ՝ «կառավարությանն առընթեր» բառերը Օրենքից հանելով:
Բացի այդ, Օրենքի 14, 15, 15.1 հոդվածներով նախատեսված կարգավորումները չեն համապատասխանում նուն օրենքի` 18-րդ հոդվածի 1.1 կետով սահմանված դրույթներին: Մասնավորապես` դատախազների, հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ծառայողների հավելավճարների հաշվարկման այլ կարգ է սահմանվում, իսկ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության ծառայողների համար` հավելավճարների հաշվարկման այլ կարգ: Նշված պաշտոնատար անձանց համար հավելավճար է սահմանվում` դատախազի, դատախազության քննիչի, քննիչի, հատուկ քննչական ծառայության կամ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Սակայն` ՀՀ ՊԵԿ քննչական վարչության ծառայողների համար հավելավճար է սահմանվում միայն` համապատասխան վարչությունում, այսինքն՝ միայն ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ 2 տոկոսի չափով: Նույնիսկ հարկային և մաքսային ծառայությունների այլ ստորաբաժանումներում աշխատած տարիների համար հավելավճարներ չեն սահմանվում: Այսպիսով, ՊԵԿ քննչական վարչության ծառայողների նախկինում, այլ համապատասխան պետական մարմիններում զբաղեցրած նշված պաշտոնների համար հավելավճարներ չեն հաշվարկվում, ինչը հանգեցնում է խտրական մոտեցման միևնույն իրավական կարգավիճակն ունեցող այլ գերատեսչությունների պաշտոնատար անձանց համեմատությամբ: Խտրականությունն արգելվում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով: Առաջարկվող փոփոխությամբ այլևս չեն տարբերվի նախաքննական մարմինների ծառայողների նյութական և սոցիալական ապահովվածության երաշխիքները, քանի որ Օրենքի 18-րդ հոդվածի 1.1 մասում համապատասխան փոփոխություն կատարելով` միասնականացվում են նույնաբնույթ աշխատանք կատարող և միևնույն իրավական կարգավիճակն ունեցող ՀՀ ՊԵԿ քննչական վարչության ծառայողների կարգավիճակը` նախաքննության մյուս մարմինների ծառայողների հետ:
Բացի այդ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը, որի կազմում գործում են հարկային և մաքսային մարմինների քննիչները, որպես նախաքննության մարմին գործում է ՀՀ ամբողջ տարածքում, լինելով ՊԵԿ կենտրոնական մարմնի ստորաբաժանում: ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների աշխատավարձերի գործակիցները որոշ դեպքերում չեն համընկնում մյուս նախաքննական մարմինների համազոր, որոշ դեպքերում ավելի ցածր պաշտոնների համար սահմանված աշխատավարձերի գործակիցների հետ, օրինակ՝ ղեկավար անձնակազմինը՝ այլ մարմնի ՀԿԳ ավագ քննիչի գործակցի հետ:
Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ՊԵԿ քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի գործակիցները համապատասխանեցնել նախաքննական մյուս մարմինների համապատասխան ստորաբաժանումների համազոր ծառայողների աշխատավարձերի գործակիցներին: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալի և բաժնի պետի աշխատավարձի գործակիցը սահմանել՝ 7.00, որը կհամապատասխանի ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի և ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալի համար Օրենքով սահմանված գործակցին, ՀՀ ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի աշխատավարձի գործակիցը սահմանել՝ 6.75, որը կհամապատասխանի ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի Օրենքով սահմանված գործակցին, ՀՀ ՊԵԿ քննչական վարչության ավագ քննիչի աշխատավարձի գործակիցը սահմանել՝ 6.50, որը կհամապատասխանի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի Օրենքով սահմանված գործակցին և ՀՀ ՊԵԿ քննչական վարչության քննիչի աշխատավարձի գործակիցը սահմանել՝ 6.00, որը կհամապատասխանի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչի Օրենքով սահմանված գործակցին:
Ավելին, անհրաժեշտ ենք համարում հավելել, որ ՊԵԿ քննչական վարչության քննիչների աշխատավարձերի և պարգևավճարների բարձրացման համար էական նշանակություն ունի նաև վերջիններիս կողմից վերականգնված գումարի և կատարված ծախսերի միջև հարաբերակցությունը, մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության կողմից 2018 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել է 8.563.056.013 ՀՀ դրամ գումար։
Միևնույն ժամանակահատվածում ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քեական գործերի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով մատուցված ծառայությունների, ինչպես նաև քննչական վարչության աշխատակիցներին հատկացված աշխատավարձի և դրան հավասարեցված հավելավճարներին ուղղված ֆոնդը կազմել է 315.612.635 ՀՀ դրամ, այդ թվում՝
- Փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցում՝ 25.712.000 ՀՀ դրամ
- Գրավոր և բանավոր թարգմանչական ծառայություններ՝ 40.486.369 ՀՀ դրամ
- Քննչական վարչության աշխատակիցներին հատկացված աշխատավարձ՝ 121.979.266 ՀՀ դրամ
- Քննչական վարչության աշխատակիցներին հատկացված աշխատավարձին հավասարեցված հավելավճար՝ 127.9435.000 ՀՀ դրամ
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ նշված օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի աշխատավարձերի միասնական գործակիցներ սահմանել այլ նախաքննական մարմիններում իրենց լիազորություններով համանման և համարժեք գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց հետ, որով կբացառի որևէ տարբերակված մոտեցումը Օրենքի շրջանակներում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է սույն օրենքի նախագիծը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նշված օրենսդրական փոփոխության արդյունքում հնարավոր կլինի աշխատավարձերի միասնական գործակիցներ սահմանել այլ նախաքննական մարմիններում իրենց լիազորություններով համանման և համարժեք գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց հետ, որով կբացառի որևէ տարբերակված մոտեցումը Օրենքի շրջանակներում:
-
Обсуждалось
18.06.2019 - 04.07.2019
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 8923
Принт