Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 10.06.2019 12:44:58 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Լրացվող 1.1-ին կետը պետք է դարձնել սույն որոշման առանձին կետ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1146-Ն որոշման մեջ լրացում կատարելու դեպքում ստացվում է, որ մեկամսյա ժամկետը սահմանվում է ոչ թե նախագծի, այլ գործող որոշումն ուժի մեջ մտնելուց մեկամսյա ժամկետում, որը վաղուց անցել է: 2. 17.1-ին կետում պետք է պարզաբանել թե ինչ է իրենից ներկայացնում խնդրագիր բացելը: Բաց այդ «խնդրագիր» տերմինը հիմնականում կիրառվում է ներման հարցերով: | ||
2 | Գևորգ Մալխասյան 10.06.2019 12:44:58 | 3. 17.1-ին կետում առաջարկում եմ նաև սահմանել թե ինչ կարգով ու ժամկետներում է առաջարկություն ներկայացնողին հայտնվելու առերես քննարկումների մասին: Բացի այդ կարծում եմ, որ առերես քննարկման չափանիշները շատ են խիստ: Մասնավորապես սահմանված կարգի համաձայն նախագծի վերաբերյալ առնվազն վեց առաջարկության դեպքում միայն կարող է առերես քննարկման պահանջ լինել, որն իմ կարծիքով շատ մեծ թիվ է: Գտնում եմ նաև նպատակահարմար իրավունք վերապահել նախագիծը մշակողին իր հայեցողությամբ հրավիրել առերես քննարկումներ անգամ այն դեպքում, երբ առաջարկությունը ներկայացնողը չի խնդրել այդ մասին: | ||
3 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 10.06.2019 13:01:08 | Շատ լավ նախաձեռնություն է։Դա կնպաստի կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական երկխոսության զարգացմանը։ Կխնդրեինք մեզ հասանելի դարձնել «Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ)» ծրագրի շրջանակում մշակված վերջնական հաշվետվության էլեկտրոնային տարբերակը։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ |