Добавить в избранное
ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
13 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 31.05.2019 10:43:30 | «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող օրենքի 14-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ չպետք է փոփոխություն կատարվի 6-րդ մասում, քանի որ տեսչական մարմինն իրավունք չունի ընդունել նորմատիվ իրավական ակտեր, այդ թվում հիմնական, միջնակարգ կրթության եւ մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվական ամփոփիչ ատեստավորման կարգ: | Ընդունել է | Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
2 | Գևորգ Մալխասյան 31.05.2019 10:43:30 | 2. Կրթության բնագավառում վերահսկողության վերաբերյալ ներկայումս գործում են «Կրթության մասին» ՀՀ օրենքը, «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը և «ՀՀ կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 729-Լ որոշումը: Նշված իրավական ակտերով նախատեսված են վերահսկողության տարբեր լիազորություններ: Գտնում եմ, որ անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել իրար: Բացի այդ ցանկալի է նաև նոր աչքերով ու մոտեցումներով դիտարկել այն բնագավառներ, որոնք ենթակա են վերահսկողության: Մասնավորապես պարզ չէ թե ինչպես և ինչու է իրականացվելու վերահսկողությունը՝ ա. կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների իրականացման նկատմամբ. բ. կրթության որակի բարձրացման նկատմամբ գ. ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնների կատարման նկատմամբ. դ. պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորման նկատմամբ և այլ: Պարզ չէ նաև թե տեսչական մարմինն իրականացնելու է արդյոք վերահսկողություն լիցենզիաների պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ: | Ներկայացված օրենքների նախագծերի հիմնական նպատակը Կրթության տեսչական մարմնի բնականոն գործունեության ապահովումն է: Օրենքներում կատարված փոփոխությունները կրում են մեծամասամբ տեխնիկական բնույթ՝ փոփոխվում է վերահսկողություն իրականացնող մարմնի անվանումը: Ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն կրթության բնագավառի վերահսկողությունը կարգավորող օրենքի նախագծի մշակման շրջանակներում: | |
3 | Գևորգ Մալխասյան 31.05.2019 10:43:30 | 3. Գործող օրենքում և նախագծում խոսվում է պետական ուսումնական հաստատությունների մասին, բայց չի սահմանված թե դրանց մեջ ներառվում են հիմնադրամների վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն հիմնադրամները չեն լինում պետական կամ ոչ պետական: 4. Գտնում եմ, որ փաթեթում պետք է ներառել նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որ 14-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետը իրավունք է վերապահում պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ուսումնական հաստատությունների լիազորված մարմիններին վերահսկողություն իրականացնել կազմակերպության գործունեության նկատմամբ: Նույնը վերաբերվում է օրենքի 23-րդ հոդվածին: Շնորհակալություն | Ընդունվել է մասամբ | Նախագծում խոսքը գնում է ուսումնական հատատության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին, և այդ գործընթացում էական չէ ուսումնական հատատության կազմակերպական_իրավական վիճակը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կցվել է փաթեթին: |