Добавить в избранное

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 29.05.2019 16:27:14 ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության համաձայն տեսչական մարմնին չի վերապահված հանձնարարականներ տալու լիազորությունը: ՀՀ Սահմանադրության 39-րդ և 74-րդ հոդվածների համաձայն ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են կատարել միայն օրենքով նախատեսված պարտականություններ: Այս առումով հոդվածը պետք լիովին խմբագրվի: 238-րդ հոդվածի 3-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել 257-րդ հոդվածի պահանջներին: Միաժամանակ կարծում ենք, որ տեղում տուգանքի գանձումը կարող է առաջացնել կոռուպցիոն ռիսկեր: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը առաջարկում եմ 238.1 և 238.2-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ բազում փոփոխություններ կատարլու փոխարեն: Առաջին առաջարկությունը չի ընդունվել: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ հանձնարարականներ տալու լիազորությունը սահմանված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 6-րդ մասի 7-րդ պարբերությունում, որի համաձայն՝ ստուգող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար: Նախագծի 1-ին հոդվածով սահմանված փոփոխությունների իրականացումը բխում է նշված օրենքի կարգավորումներից: Երկրորդ առաջարկությունը չի ընդունվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 257-րդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում: Նույն օրենսգրքի 238-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների քննության բոլոր դեպքերում անասնաբուժության ոլորտում վերահսկողության մարմինը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունուն ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողոթյան մասին» օրենքներով, կազմում է ստուգման ակտ կամ արձանագրություն: Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ 238-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քննարկվող կարգավորումը նորություն չէ, այն այժմ առկա է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի գործող տեքստի 238-րդ հոդվածի 4-րդ մասում, ընդ որում նշված դրույթի կիրառման ընթացքում երբևէ կոռուպցիոն դեպքեր չեն արձանագրվել: Երրորդ առաջարկությունը ընունվել է։ Երրորդ առաջարկության վերաբերյալ հոդվածները շարադրվել են նոր խմբագրությամբ:
2 Գևորգ Մալխասյան 30.05.2019 11:07:05 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ՝ 1. ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածը սահմանում է, որ հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են: Սակայն սույն նախագծով պետությունը փաստորեն հրաժարվում է պաշտպանել հայոց լեզուն ու հայոց լեզվի պաշտպանության լիազորությունը վերապահում է ֆիզիկական ու իրավաբանական անձանց: Արդյոք սույն հոդվածով չի խախտվում ՀՀ Սահմանադրության 15-րդ և 20-րդ հոդվածների, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որի 6-րդ հոդվածի համաձայն լիազորություններ են նախատեսված Լեզվի կոմիտեի համար: 2. Հայտնում ենք, որ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ: Այս առումով ֆիզիկական կամ իրավաբանական անձն իրավունք չունի դիմել ՀՀ վարչական դատարան այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործողությունների դեմ: Միաժամանակ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միչև որևէ իրավահարաբերություն չի կարող համարվել վարչական իրավահարաբերություն ու այս իսկ պատճառով այս հարաբերություններում չի կարող կիրառվել վարչական պատասխանատվություն: Նույն վերաբերվում է վերջերս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարված լրացումը, որը վերաբերվում է օրենսգրքի 189.18 հոդվածին: Նախագծի 3-րդ հոդվածի մասով առաջարկությունն ընդունվել է: Առաջարկությունը մյուս մասով Նախագծով առաջարկվող կարգավորումներին չի վերաբերում: Նախագծի 3-րդ հոդվածը հանվել է:
3 Գևորգ Մալխասյան 30.05.2019 11:07:34 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ՝ 1. ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածը սահմանում է, որ հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են: Սակայն սույն նախագծով պետությունը փաստորեն հրաժարվում է պաշտպանել հայոց լեզուն ու հայոց լեզվի պաշտպանության լիազորությունը վերապահում է ֆիզիկական ու իրավաբանական անձանց: Արդյոք սույն հոդվածով չի խախտվում ՀՀ Սահմանադրության 15-րդ և 20-րդ հոդվածների, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որի 6-րդ հոդվածի համաձայն լիազորություններ են նախատեսված Լեզվի կոմիտեի համար: 2. Հայտնում ենք, որ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ: Այս առումով ֆիզիկական կամ իրավաբանական անձն իրավունք չունի դիմել ՀՀ վարչական դատարան այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործողությունների դեմ: Միաժամանակ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միչև որևէ իրավահարաբերություն չի կարող համարվել վարչական իրավահարաբերություն ու այս իսկ պատճառով այս հարաբերություններում չի կարող կիրառվել վարչական պատասխանատվություն: Նույն վերաբերվում է վերջերս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարված լրացումը, որը վերաբերվում է օրենսգրքի 189.18 հոդվածին: Նախագծի 3-րդ հոդվածի մասով առաջարկությունն ընդունվել է: Առաջարկությունը մյուս մասով Նախագծով առաջարկվող կարգավորումներին չի վերաբերում: Նախագծի 3-րդ հոդվածը հանվել է:
4 Թագուհի Հակոբյան 30.05.2019 13:59:59 Առաջարկվում է Օրենսգրքի 230-րդ հոդվածում «80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (առողջապահական տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար)» բառակապակցությունը հանել, քանի որ փաստացի առկա է կրկնորդում Օրենսգրքի 242-րդ հոդվածի հետ, որով սահմանվում է, որ «80-87-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով)» նախատեսված վարչական գործերը քննում է բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը։ Միաժամանակ, համաձայն ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 733-Լ որոշման, մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն աշխատատեղերում օդի պահպանության նկատմամբ՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նպատակով։ Չի ընդունվել: Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խնդիրներն են, ի թիվս այլնի, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում: Նույն հավելվածի 11-րդ կետի համաձայն, ի թիվս այլնի, տեսչական մարմնի լիազորություններից է նաև Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը: Այս համատեքստում Օրենսգրքի 230-րդ հոդվածում «80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (առողջապահական տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար)» հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին վերապահելը տեսչական մարմնի նշված խնդիրների և լիազորության տրամաբանական շարունակությունն է:
5 Թագուհի Հակոբյան 30.05.2019 13:59:59 Առաջարկվում է Օրենսգրքի 230-րդ հոդվածում ավելացնել նաև 41-րդ հոդվածը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին իրավասություն վերապահելով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել և վարչական տույժեր նշանակել իր իրավասության շրջանակներում աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքում։ Չի ընդունվել: Աշխատանքային հարաբերությունների նկատմամբ տեսչական համապարփակ վերահսկողության իրականացումը չի ապահովում աշխատողների խախտված իրավունքների վերականգնումը: Բոլոր դեպքերում, աշխատողն իր խախտված իրավունքների պաշտպանության համար դիմելու է դատարան, որպիսի պայմաններում իրավախախտ գործատուի նկատմամբ տեսչական մարմնի կողմից պատասխանատվության միջոցի կիրառումն աշխատողի համար որևէ խնդիր չի լուծում: Վերոնշյալ հիմնավորումների համատեքստում տեսչական վերահսկողությունը չի համապատասխանում արդյունավետ կառավարման վստահելիության, կանխատեսելիութան, իսկ որ ամենակարևորն է արդյունավետության և էֆֆեկտիվության սկզբունքներին:
6 Թագուհի Հակոբյան 30.05.2019 13:59:59 «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դեղատնից իրացված (վաճառված) դեղը փոխարինելու կամ հետ վերցնելու ենթակա չէ։ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանվում է, որ դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը և (կամ) հետ վերցնելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Սակայն Օրենսգրքում վերոգրյալ խախտման դեպքում գործի քննություն և վարչական տույժի նշանակում իրականացնող որևէ մարմին նշանակված չէ։ Հետևաբար, քանի որ դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, առաջարկվում է Օրենսգրքի 230-րդ հոդվածում ավելացնել նաև 158-րդ հոդվածի 17-րդ մասը։ Չի ընդունվել: Տվյալ իրավախախտման նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովման մեխանիզմները բացակայում են:
7 Թագուհի Հակոբյան 30.05.2019 13:59:59 Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 254 հոդվածի 8-րդ կետը, քանի որ վերջինում հղում է կատարված ուժը կորցրած 1982-րդ հոդվածին։ Չի ընդունվել: Առաջարկվող կարգավորումը վերաբերելի չէ սույն նախագծին և վերաբերում է հարկային մարմիններին:
8 Լիլիթ Հարությունյան 01.06.2019 19:01:20 Նախագիծն օրենքին համապատասխան հիմնավորված ու փաստարկված չէ 3-րդ հոդվածի և 13-րդ հոդվածով նախատեսված «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» դրույթի մասով` հետևյալ հիմնավորմամբ. 1. Նախագծի 3-րդ հոդվածը և 13-րդ հոդվածով նախատեսված` «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» դրույթն անմիջականորեն առնչվում են լեզվի բնագավառում իրավախախտումներին և այդ բնագավառի լիազոր մարմնին` Լեզվի կոմիտեին (որը տեսչական մարմին չէ), սակայն նախագծի հիմնավորմամբ որևէ կերպ պատճառաբանված չէ այդ բնագավառում իրավախախտումների դեպքում դատարան դիմելու իրավասությունը քաղաքացիներին ու իրավաբանական անձանց վերապահելը: 2. Նախագծի «Ակնկալվող արդյունքը» մասում նշված է. «Նախագծի ընդունման դեպքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները` համապատասխան ոլորտներում ձևավորելով առողջ մթնոլորտ», սակայն նշված չէ, թե Լեզվի բնագավառում իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոց կիրառելու համար վարչական դատարան դիմելու իրավասությունը միայն քաղաքացիներին ու իրավաբանական անձանց վերապահելն ի՞նչ առնչություն ունի նախագծի ընդունման դեպքում տեսչական մարմինների` իրենց վերապահված գործառույթները լիարժեքորեն իրականացնելու հնարավորություն ստանալու կամ համապատասխան ոլորտներում առողջ մթնոլորտ ձևավորելու հետ: 3. Ըստ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի իրավասությունները, խնդիրներն ու նպատակները նախատեսված են «Տեսչական մար¬մինների մասին» ՀՀ օրենքով և այդ մարմնի կանոնադրությամբ. նշված իրավական ակտերը որևէ կերպ չեն առնչվում ո՛չ լեզվի բնագավառին, ո՛չ էլ` այդ բնագավառի լիազոր մարմնին` Լեզվի կոմիտեին, ուստի այդ գրասենյակի տիրույթից դուրս է Լեզվի կոմիտեի գործունեությունն ու լեզվի բնագավառի օրենսդրության կարգավորումը. Առավել ևս` այլ իրավակարգավորումների տիրույթում: Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Լեզվի կոմիտեն է մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը, իսկ նույն հոդվածի` 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի` Լեզվի կոմիտեն է ապահովում սույն օրենքի պահանջների կատարումը: Վերոգրյալի հաշվառմամբ նախագծի հիմնավորումը լեզվի բնագավառում առաջարկվող իրավակարգավորումների վերաբերյալ պետք է պարունակի պատշաճ վերլուծություն ու գնահատում, ինչպես նաև հիմնավորում լեզվի բնագավառի լիազոր մարմնի` Լեզվի կոմիտեի առկայության պարագայում այդ բնագավառում իրավախախտումների դեպքում (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-189.6-րդ հոդվածներ) վարչական դատարան դիմելու իրավասությունը միայն քաղաքացիներին ու իրավաբանական անձանց վերապահելու իրավաչափության և արդյունավետության մասին: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակն այլ իրավակարգավորումների շրջանակում փորձում է լեզվական վերահսկողությունն ի չիք դարձնել` իրավական ակտի նախագծի հիմնավորումում որևէ բան չգրելով լեզվի մասին, սակայն նախագծի հոդվածներում նախատեսելով դրույթներ, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության` պետական լեզվի գործառությունը բոլոր ոլորտներում ապահովելու, ինչպես նաև քաղաքացիների ու հաստատությունների լեզվական իրավունքներին ու պարտականություններին և Լեզվի կոմիտեին: Առաջարկվող իրավակարգավորումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-189.6-րդ հոդվածներն ըստ էության դարձնում են չգործող: Եզրակացությունը արդեն ներկայացվել է նախորդ առաջարկներում։ Հոդվածը հանվել է։
9 Լիլիթ Հարությունյան 01.06.2019 19:01:20 Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը ոչ միայն հիմնավորված չէ, այլև իրավական նոնսենս է` հետևյալ հիմնավորմամբ. 1. Ըստ ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 2-րդ մասի` հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են, իսկ ըստ 20-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի` Լեզվի կոմիտեն է ապահովում սույն օրենքի պահանջներրի կատարումը: Քաղաքացիների և հաստատությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները նախատեսված են «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ հոդվածներով: Ըստ նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ պարբերության` Հայաս¬տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար: Վկայակոչված հոդվածներով նախատեսված պարտականությունները չկատարելու հա¬մար պատասխանատվությունը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերա¬բերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով: «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը ապահովելու գործիքակազմը նախատեսված է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, որի ուժով Լեզվի կոմիտեն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է նաև լեզվավիճակի մշտա-դիտարկումներ, ուսումնասիրություններ, կանխարգելիչ միջոցառումներ, որոնք վերահսկողական գործառույթներ են, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, որի 2-րդ հոդվածով որպես ստուգում իրականացնող մարմին է նախատեսված ՀՀ լեզվի պետական տեսչությունը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 189.2-189.6-րդ հոդ¬վածներով, որոնց հիմքում քաղաքացիների, պետական մարմինների հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունները չկատարելն է: Վկայակոչված իրավանորմերի ուժով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովում է Լեզվի բնագավառի լիազոր մարմինը` Լեզվի կոմիտեն: Որևէ օրենքով քաղաքացիներն ու իրավաբանական անձինք «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու պարտականություն չունեն: 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասում նշված են այն հոդվածներով (170.5-րդ, 189.7-րդ և ուժը կորցրած 198.2-րդ) գործերը, որոնք չեն առնչվում տվյալ բնագավառում պետության պարտականությանը: Սույն մասում նշված 170.5-րդ հոդվածով զանցանք են որակված պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջը օրենքով սահմանված ժամկետում չհաշվառելը կամ իրավաբանական անձին օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը, 189.7-րդ հոդվածով` օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը: Այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնցով պատասխանատվության սուբյեկտ են պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձինք (հոդված 170.5-րդ) կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձինք (հոդված 189.7-րդ), և այդ իրավահարաբերությունները կարգավորող լիազոր մարմին նախատեսված չէ: Սույն հոդվածների պարագայում իրավախախտման առարկան քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների դեմ ոտնձգությունն է: Քանի որ այդ իրավունքներն ապահովող լիազոր մարմին նախատեսված չէ, քաղաքացիներին ու իրավաբանական անձանց ՀՀ վարչական դատարան դիմելու իրավասություն է վերապահվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների առարկան կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հասարակական հարաբերություններն են, և լեզվի բնագավառում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներն ապահովող պետական լիազոր մարմինը Լեզվի կոմիտեն է: Եզրակացությունը արդեն ներկայացվել է նախորդ առաջարկներում։ Հոդվածը հանվել է։
10 Լիլիթ Հարությունյան 01.06.2019 19:01:20 3. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսված` «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» դրույթը ևս իրավական նոնսենս է` հետևյալ հիմնավորմամբ. 1. Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե: Այսինքն` սույն նորմի ուժով Լեզվի պետական տեսչությանն օրենքով վերապահված գործառույթները (նե¬րառյալ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց¬կացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով այդ մարմնին վերապահված ստուգում իրականացնելու, Վար¬չական իրավախախտումների վերա¬բերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասությունները) անցել են Լեզվի կոմիտեին: Քանի որ, ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի, Լեզվի կոմիտեն է ապահովում սույն օրենքի պահանջների կատարումը, որը նա իրականացնում է նույն օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց¬կացման մասին» ՀՀ օրենքով և Վար¬չական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված գործիքակազմով, իրավաչափ չէ Վար¬չական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով նախա¬տեսված դեպքերում նույն րենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչելը: Օրինակ` ի՞նչ պետք է անի Լեզվի կոմիտեն, երբ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հայտնաբերում է վարչական իրավախախտում, ո՞ր քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետք է ներկայացնի այդ իրավախախտումն ու միջնորդի կամ խնդրի, որ նրանք այս իրավախախտման հիմքով դիմեն դատարան: Իրավական անհեթեթություն է, քանզի օրենքի պահանջների կատարման ապահովումը ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 2-րդ մասի և 20-րդ հոդվածի ուժով պետության պարտականությունն է, իսկ քաղաքացու և իրավաբանական անձի պարտականությունը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն է: Եզրակացությունը արդեն ներկայացվել է նախորդ առաջարկներում։ Հոդվածը հանվել է։
11 Ռուզան Շահվերդյան 04.06.2019 11:16:50 Առաջարկ 1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնող լիազորված պետական մարմին սահմանել, որովհետև լեզվի պետական տեսչությունը 254-րդ հոդվածի 6-րդ կետի հետ հանելով այդպիսի մարմին չլինելու հիմքով, պատասխանատվության ենթարկող դաշտը զրկվում Է որոշակիությունից: 2. Ընդունվել է ի գիտություն:
12 Ռուզան Շահվերդյան 12.06.2019 12:01:59 Առաջարկում եմ լիազոր մարմին ճանաչել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թողնել, բայց կատարել փոփոխություն, Լեզվի մասին օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության ենթարկելու իրավասությունը հատկացնել ԿԳՄՍ նախ-ը, քանի որ այդ՝ հոդված 254-րդ, 1-ին մաս, 6-րդ կետը նույնությամբ թողնելը նշանակում է գոյություն չունեցող մարմնին վարչական իրավասություններ տալ: Լեզվի կոմիտեն ԿԳՄՍՆ-ին ենթակա մարմին է, առանց վարչական վերահսկողության լիազորությունների, իսկ եթե ՎԻՎ օրենսգրքի այս փոփոխությունների նպատակը պատասխանատվության ենթարկելու լիազորություններ ունեցող մարմինների հստակեցումն է, դրանով հրաժարվում եք որդեգրված սկզբունքից: Վերոհիշյալ հոդվածի նշված կետի պահպանումը անլուծելի թյուրիմացությունների տեղիք է տալու, քանի որ չեղած մարմնի իրավասությունները որևէ այլ մարմնի, ասենք՝ լեզվի կոմիտեի վրա դնելու պարտադրված հիմք է դառնալու, ու դրանով հանգեցնելու առանց իրավական հիմնավորման իրավահաջորդության ու լիազոր մարմին համարելու խառնաշփոթության: Նախագծի 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վերաբերյալ դրույթը հանվել է։ Նշված խնդրին անդրադարձ կկատարվի հետագայում։