<<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք
-
6 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
<<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջ: Անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն, որի արդյունքում ապահովվում է տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումը:
- Ընթացիկ վիճակը
<<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքով սահմանված ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին նորմը չափագիտական վերահսկողություն իրականացնելիս հնարավորություն է ընձեռնում, որ տնտեսավարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին սահմանված նորմերին չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտները թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը:
- Կարգավորման նպատակը
<<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:
-
Обсуждалось
23.05.2019 - 07.06.2019
-
Тип
Закон
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 7304
Принт