Добавить в избранное

Հանրային քննարկումներ կազմակերպելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

 

 

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ. 26/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ»

ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից Երևանի քաղաքապետարան է ներկայացվել առաջարկություն Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի հ. 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը՝ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտը, «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ:

          Նշված գույքին Երևանի քաղաքապետի 08.04.2019թ. հ. 1071-Ա որոշմամբ տրամադրվել է՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, հ. 26/1 հասցեն:

Հանրապետության նախագահը և իր աշխատակազմը 2019 թվականի մարտի 1-ից Մաշտոցի պողոտայի հ. 47 հասցեից տեղափոխվել են վերոգրյալ հասցեում գտնվող նախագահական նստավայրի վարչական շենք: Շենքում աշխատասենյակ է նախատեսվել նաև ՀՀ վարչապետի համար, ինչպես նաև նրան ընձեռված է արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն:

Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է Բաղրամյան պողոտայի հ. 26/1 հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակույթային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլն:

Հաշվի առնելով նախագահական նստավայրի նկատմամբ առկա ծրագրերը և նպատակները, ինչպես նաև անվանակոչման արդյունքում դրա նշանակության վերաիմաստավորումը՝ նպատակահարմար է գտնվել անվանակոչման հարցը ներկայացնել Երևան քաղաքի ավագանու քննարկմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի դրույթներով մշակվել է Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ. 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը՝ «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը:

 

 

  • Обсуждалось

    21.05.2019 - 13.06.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

15.06.2019 15:03

В ходе общественных обсуждений, которые пройдут 17го июня 2019г. в 17.00 в административном здании мэрии Еревана по адресу улица Аргишти 1, состоятся также открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7998

Принт

Предложения

Տիգրան Ստեփանյան

25.05.2019

Իսկ որտեղ է տեղափոխվելու ՀՀ նախագահի նստավայրը? Ուղղակի ցանկանում եմ հասկանալ՝ տվյալ նախագծով Հայաստանի Հանրապետության նախագահը ՀՀ-ում այլևս նստավայր չի ունենալու և տեղափոխվելու է <<Հանրապետության տան>> հյուրասենյակ?

Узнать больше