ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N451-Ն որոշման հավելվածում լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ օդաչուների պատրաստման անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Տարիքային և առողջական խնդիրների հետ կապված Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի համար անհրաժեշտ օդաչուների քանակը շարունանաբար պակասում է, իսկ օդաչուական նոր կադրեր պատրաստելը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ. ներկայումս օդաչուների պատրաստման համար յուրաքանչյուրի ուսուցման արժեքը կազմում է շուրջ 200.000 ԱՄՆ դոլար։ Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար ենք գտնում սույն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը, քանի, որ դրա ընդունումը հնարավորություն կտա համալրել քաղաքացիական ավիացիան Հայաստանի Հանրապետությունում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության /ԻԿԱՕ/ չափանիշներին համապատասխան երիտասարդ օդաչուներով։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հայաստանի Հանրապետությունում բացակայում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում օդաչուների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջպետական համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի ավիացիոն ինստիտուտը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անվճար հիմունքներով հատկացնում է 3 անձի անվճար ուսուցման հնարավորություն։ Սակայն Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի ավիացիոն ինստիտուտը ուսումնառության ընդհատման պայմաններում դադարեցնում է անվճար ուսուցումը, որի պատճառով ուսանողները հնարավորություն չեն ունենում շարունակելու ուսուցումը։
- Կարգավորման առարկան
Վերը նշված լրացման ընդունումը հնարավորություն կտա մասնագիտական ուսուցում ստանալու, իսկ ուսուցումն ավարտելուց հետո՝ ծառայել ՀՀ զինված ուժերում որպես օդաչու։
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
6․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կտրվի քաղաքացիական ավիացիայի ոլորտում օդաչուների պատրաստումը անցնել առանց ուսումնառության ընդհատման, իսկ ավարտից հետո՝ ծառայել ՀՀ զինված ուժերում որպես օդաչու։
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ գործող իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Обсуждалось
21.05.2019 - 06.06.2019
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 6775
Принт