ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 21-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 21-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման ընդունման
Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 305 - Ա որոշման պահանջներից, որով նախատեսվում է լուծարել <<Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն>> ՊՈԱԿ-ը: Նկատի ունենալով, որ լուծարման գործընթացի համար սահմանված է երկամսյա ժամկետ, կազմակերպության աշխատողների վերջնահաշվարկը, արձակման նպաստը առաջին կիսամյակում վճարելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում` կազմակերպության պահպանման ծախսերով նախատեսված 76,150.0 հազար դրամը` ներառյալ 12,589,4 հազար դրամ ԱԱՀ-ն` չորրորդ եռամսյակից առաջին կիսամյակ տեղափոխելու համար:
Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի համաչափության պահպանումը, առաջարկվում է 76,150,0 հազար դրամը հատկացնել <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրից, չորրորդ եռամսյակում նույնչափով պակասեցնելով <<Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն>> ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը և այն ուղղելով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրին:
Միաժամանակ ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 21-ի թիվ 272-Ն որոշման 3-րդ հավելվածում առկա է վրիպակ, որն առաջարկվում է շտկել հիշյալ որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունների միջոցով:
Մասնավորապես, Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրով Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ83+850 հատվածում կամրջի վերանորոգում հատվածում ինն ամսում նախատեսված է 60,960.0 հազար դրամ, իսկ տարեկանով` 21,395.1 հազար դրամ, իսկ Մ- 4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 103+100 հատվածի վթարված կամրջի վերականգնում (քաղաք Դիլիջան) օբյեկտի համար 1-ին կիսամյակում և ինն ամսում նախատեսված է 27,432.0 հազար դրամ` տարեկանով 24,582.8 հազար դրամ: Ուստի նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ` նշված տարբերությունների մասով ավելացնելով Հ-6, Հ-2-Եղվարդի տր. հանգույց-Մ-1 վթարային տր. Հանգույցի հիմնանորոգում օբյեկտի առաջին կիսամյակում նախատեսված հատկացումները 2,849,2 հազար դրամի չափով, իսկ ինն ամսում` 42,414,1 հազար դրամի չափով: Նշված շտկումները ՀՀ պետական բյուջեում այլ փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չեն առաջացնում:
-
Обсуждалось
20.05.2019 - 06.07.2019
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7206
Принт